AM | RU
USD
EUR
RUB

Եթե պետք է ամեն ինչում իրենց հղում ՌԴ-ին, ապա դո՞ւք ում եք պետք

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookԹուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն այս անգամ նախատեսված են անցկացնել Թուրքիայի տարածքում, պատմական Կարս քաղաքում: Նախորդ զորավարժություններն անց են կացվել 2020թ. օգոստոսին, Ադրբեջանի տարածքում, որի նպատակն էր փորձարկել երկու բանակների հետևակային ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու, ականանետերի, ինչպես նաև օդուժի և ՀՕՊ համակարգերի համագործակցված գործողությունները: Այն անցկացվել է ի պատասխան Տավուշում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած դիրքային մարտերի: Մեր այսպես կոչված իշխանակույտը, այնքան էր ոգևորվել այդ փոխհրաձգությամբ, որ անտեսել էին 2020թ. տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները և այն համարում էին անվնաս՝ զուտ ներբանակային միջոցառում:

Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց Նիկոլի իշխանության հանցավոր տգիտությունը նաև այդ հարցում: Նիկոլի և իր հավաքածուի տգիտությունն այն աստիճան ցայտուն էր, որ մեր բազմաթիվ նախազգուշացումներին ի պատասխան, հայտարարում էին, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախում, ապա Թուրքիան չի մասնակցի: Մենք տեսանք, թե ամբողջ պատերազմի ընթացքում, ինչպես էր Նիկոլն ամեն օր հայտարարում, որ Հայկական Բանակը կռվում է թուրքական զորքերի և նրանց նախաձեռնությամբ ներգրավված վարձկանների դեմ:

Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են: Նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել: Հիմա էլ պառլամենտում, ոմն նիկոլական հայտարարում է, որ պետք չէ անհանգստանալ Կարսում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժություններից:

Զորավարժությունները որպես կանոն ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն: Հայաստանի զինված ուժերը, տարիներով պլանային զորավարժություններ է անցկացրել հայ-ռուսական երկկողմ, ինչպես նաև ՀԱՊԿ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում: 2018թ. ներմուծված գունավոր հեղափոխության և Նիկոլի իշխանության երկու տարիների վնասակար քաղաքականության արդյունքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական առումով երես թեքեցին Հայաստանից: Արդյունքը եղավ այն, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան ու այլ տարածքների վարձկաններ հայտնվեցին Արցախի և Հայաստանի դեմ վարվող տոտալ ռազմական գործողություններում:

Փետրվարի 1-ից 12-ը, Կարսում անցկացվելիք զորավարժությունները վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններն են, որին մասնակցելու են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի և թուրքական երրորդ բանակի ստորաբաժանումներ: Մասնավորապես տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարներ, հատուկ նշանակության ուժեր և ավիացիա:
Նախատեսվում է փորձարկել հարձակողական, դեսանտա-գրոհային, օդուժի հարվածային աջակցության, ինչպես նաև ռազմա-տրանսպորտային և նյութա-տեխնիկական ապահովման համատեղ գործողություններ: Առաջին անգամ զորավարժություններին մասնակցելու են նաև վրացական կողմից ռազմական դիտորդներ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է ձմեռային, բարդ լեռնային պայմաններում (Կարսը նաև այդ նպատակով է ընտրվել) ձյունածածկ, դժվարանցանելի իրավիճակներում փորձարկել հարձակողական մարտերի վարման, ինչպես նաև նոր տեխնիկայի կիրառման հնարավորությունները: Տեղանքի բնութագիրը բավականին նման է Նախիջևանի և Հայաստանի հարավային սահմանների միջև ընկած բարձր լեռնային գոտիներին: Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունները նախատեսվել են Սևծովյան ավազանում, Ադրբեջանի հյուսիս արևելքում կամ Թուրքիայի այլ հարևանների դեմ:

Այնպես, որ տիկնայք և պարոնայք դիլետանտնե՛ր, գործակալնե՛ր, դավաճաննե՛ր ու քաղաքականապես տգե՛տ “գործիչներ”, խելքներդ գլուխներն հավաքեք, և եթե կարող եք, լուրջ վերաբերվեք մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Ձեզ լսելով, տպավորություն է, թե Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է մեր փոխարեն լուծել մեր բոլոր խնդիրները: Նրանք իրենց բաժին ստանձնած պատասխանատվությունը լավ իրականացնում են: Եվ եթե պետք է ամեն ինչում իրենց հղում անեք, ապա դո՞ւք ում եք պետք:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Լրահոս
Ինչո՞ւ է Ադրբեջանը Որոտանի հատվածում խախտում պայմանավորվածությունը և խրամատավորվում Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել Վազգեն Մանուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների ու միկրոավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա պետք է ինքնասպանություն գործեին. Քոչարյան Ռուսաստանում հերթական ահաբեկչությունն է կանխվել Չեմ պլանավորում սեփական կուսակցություն ստեղծել. Քոչարյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոս Ալբերտի հոր գրառումը Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է. ի՞նչ որոշում է կայացվել ՀՀ իշխանությունները կարող էին ծրագրել Արցախում պարտությունը. Քոչարյան․ «ՏԱՍՍ» Հրաժարվում եմ Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից. գնդապետ Արայիկ Մուրադյան Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ) Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի. Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ (տեսանյութ) «Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան կազմակերպել է աներձագի միջոցով. «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է․ Վարոսյան Կառավարությունը կորոնավիրուսի վարակի տարածման աղբյուր է դառնում. «Ժողովուրդ» «Իմ քայլում» դեմ են կառավարման համակարգը փոխելուն. «Հրապարակ» «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. մեկ օր ջուր չի լինելու Ինչու է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ» Հակառուսական բլոկի ուժերին հանձնարարություն է իջեցվել հակառուսական ալիքը թեժ պահել. «Փաստ» Ինչու տեղի չի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի միջև հանդիպումը. «Հրապարակ» Փաշինյանն ու իր թիմը բանակ չեն ուզում ունենալ. «Փաստ» Ըստ իշխանությունների, այսօր իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Հրապարակ» «Ողջույն, մարտ». Լիլուն ներկայացել է դասական ոճում (լուսանկար) Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները. Tert.am Life «Դաշտը շատ է լցվել համարձակ աղջիկներով»․ Էվա Խաչատրյան (լուսանկարներ) Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan