Ո՞րն է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշումը. պատասխանում է նախարարը
20/01/2021 17:13
Նմանատիպ
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան ժամանակ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ներկայացրեց հայկական կողմի դիրքորոշումը արցախյան հարցում.
- Բանակցություններ Մինսկի խմբի ձևաչափում այն հիմնարար սկզբունքների հիմա վրա, որոնց շուրջ նախկինում ձեռք է բերվել պայմանավորվածություն։
- Դեօկուպացիա և հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իրենց բնակավայրերը։
- Միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովում Արցախին։
- Մշակութային և կրոնական ժառանգության պահպանում։
Նախարարը հավելեց, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, և նրանք չեն համաձայնվելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում