AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ ՄԻՊ

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի։ Հայտարարությունում ասվում է․

«Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է հետևյալ առանցքային գործոնների վրա.

1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո,

2) Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը (օրինակ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Բաքվում դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ երկու նախագահների ելույթները լի են եղել համեմատություններով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներին ու կատարողների փառաբանումով, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելով, նրանց հետ համեմատություններով, Հայաստանն արժեք չունեցող արհեստական պետություն հայտարարելը, իսկ հայերին հրապարակայնորեն շներ անվանելը և այլն),

3) Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով (հայերին շների հետ համեմատելը, հայերին կենդանիների հետ համեմատելը և մարդ չհամարելը, հայերին չարիք համարելը, հայ երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու կոչերը և այլն),

4) սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ:

Ի սպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր,

5) տեղի ունեցածի արդյունքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, այդ թվում՝ զրկվել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրավունքները [նաև սեփականության իրավունքը] պետական գրանցման են ենթարկվել Խոհրհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից:

Լրջորեն վտանգվել են մարդկանց կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքներ: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխայի լավագույն շահը,

6) Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:

Այդ նույն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար արդարացիորեն տեղակայվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձյալ առկա են զինված մարդիկ:

Այս ամենի արդյունքում առաջացած իրավիճակը հայաստանյան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կյանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը և լրջորեն վտանգել է մարդկանց անվտանգությունը.

7) Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկվել են արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունեին կենսական նշանակություն, տարիներ շարունակ եղել են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբյուրը:

Դրանից բացի, մարդիկ ոչ իրավաչափ արարքների արդյունքում զրկվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, այդ թվում՝ Հայաստանի պետական իրավասու մարմինների ակտերով հատկացված կամ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից.

8)վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը.

9) 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:

Դրա հետևանքով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչներին անմիջականորեն առնչվող՝ իրենց կենսական իրավունքների (կյանքի, սեփականության և այլ իրավունքներ) ու այդ իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմավորում չունեցող անկախատեսելի իրավիճակների:

Այսինքն՝ սահմանների որոշումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի ու ցեղասպանության բացահայտ սպառանալիքների ներքո, հետևաբար՝ հակասում է իրավունքի գերակայության հիմքերին ու չունի որևէ լեգիտիմություն:

Ընդ որում, խոսքը գնում է ինչպես սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների անմիջական, այնպես էլ անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ողջ բնակչության իրավունքների խախտումների կամ դրանց լրջագույն վտանգման մասին:

Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար:

Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժովովրդավարության հիմնարար սկզբունք է:

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրվածը ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով»:

Լրահոս
Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների ու միկրոավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա պետք է ինքնասպանություն գործեին. Քոչարյան Ռուսաստանում հերթական ահաբեկչությունն է կանխվել Չեմ պլանավորում սեփական կուսակցություն ստեղծել. Քոչարյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոս Ալբերտի հոր գրառումը Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է. ի՞նչ որոշում է կայացվել ՀՀ իշխանությունները կարող էին ծրագրել Արցախում պարտությունը. Քոչարյան․ «ՏԱՍՍ» Հրաժարվում եմ Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից. գնդապետ Արայիկ Մուրադյան Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ) Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի. Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ (տեսանյութ) «Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան կազմակերպել է աներձագի միջոցով. «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է․ Վարոսյան Կառավարությունը կորոնավիրուսի վարակի տարածման աղբյուր է դառնում. «Ժողովուրդ» «Իմ քայլում» դեմ են կառավարման համակարգը փոխելուն. «Հրապարակ» «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. մեկ օր ջուր չի լինելու Ինչու է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ» Հակառուսական բլոկի ուժերին հանձնարարություն է իջեցվել հակառուսական ալիքը թեժ պահել. «Փաստ» Ինչու տեղի չի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի միջև հանդիպումը. «Հրապարակ» Փաշինյանն ու իր թիմը բանակ չեն ուզում ունենալ. «Փաստ» Ըստ իշխանությունների, այսօր իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Հրապարակ» «Ողջույն, մարտ». Լիլուն ներկայացել է դասական ոճում (լուսանկար) Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները. Tert.am Life «Դաշտը շատ է լցվել համարձակ աղջիկներով»․ Էվա Խաչատրյան (լուսանկարներ) Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռուսաստանը պաշտոնապես եկել է ԼՂ հինգ տարի ժամկետով, սակայն կարծում եմ՝ իրականում եկել է ընդմիշտ». Կոնստանտին Զատուլին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan