AM | RU
USD
EUR
RUB

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ վարչապետը, գերիների հարցը վերջնական լուծում չի ունենալու․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՆիկոլ Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումներում միայն հանդես է գալիս խնդրողի դերում և գերիների հետ կապված հարցում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ խնդիրն այստեղ համարեց առաջնահերթություն, բայց գնաց ու ոչինչ չարեց, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա ոչինչ որոշող չէ և անգամ ամենասկզբունքային հարցերի համար նրա խոսքն արժեք չունի Ալիևի օրակարգում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում գերիների հետ կապված հարցերին չպատասխանելու և թեման շեղելու մասին:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի նման վարքագիծը պայմանավորված է մի պարզ հանգամանքով՝ նա չի կարողանում վերահսկել իրավիճակը, ինքնուրույն որոշումներ կայացնել ՀՀ-ի համար կարևոր խնդիրների համար: Նա չի գնում Ալիևի հետ ինչ-որ բան քննարկելու, նա գնում է Ալիևին տեսնելու այն հույսով, որ Ալիևն այս անգամ ինչ-որ շանսեր կտա նրան»,- ասաց նա:

Ըստ նրա՝ երբ բանակցություններում Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվում, նրան երկրի ներսում լոկ մնում է ժողովրդին խաբել, անհասկանալի հայտարարություններ անել, հարցերից շեղվել: «Փաշինյանն այնքան անցավ անթույլատրելիի սահմանը, որ հայտարարեց, թե որևէ Կառավարության ժամանակ այդքան գերի Ադրբեջանից չի վերադարձվել, ինչքան իր օրոք՝ առանց գիտակցելու, թե ինչ դատարկաբանություն է խոսում, որովհետև այդ գերիներն էլ Ադրբեջանում են հայտնվել հենց իր և իր դավաճանության, իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքով»:

Նշենք, որ երեկ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց՝ գերիներ ունենալու դեպքում մեր առաջին ռեակցիան հետևյալն է, ինչպիսի՞ վարքագիծ դրսևորել, որ հակառակորդի մոտ գտնվող գերիների անվտանգությունը կասկածի տակ չդրվի և դիտարկմանը, թե երբ կար եռակողմ ստորագրված փաստաթուղթ, ըստ որի, գերիների վերադարձ պետք է իրականացվեր բոլորը բոլորի դեմ սկզբունքով, ապա ինչպե՞ս է ստացվում, որ հիմա մենք պետք է զիջողականություն դրսևորենք։ Արձագանքելով այս մտքին՝ քաղաքագետն ասաց․

«Հայաստանն իր մասով գերիների վերադարձը ոչ միայն մինչև վերջ է կատարել, այլ նաև գերակատարել է այդ կետը՝ վերադարձնելով հանցագործներին: Բայց Փաշինյանը հիմա այսպես է խոսում մի պարզ պատճառով՝ նա գիտի, որ գերիների հարցը ամենախոցելին և ամենաէմոցիոնալն է հասարակության մոտ ու փորձում է հարցը շեղել, հանրային դժգոհություններն էլ հանդարտեցնել, բողոքի ալիքը քողարկել»։

Հարցին, թե ի վերջո գերիների հարցն ինչ ճանապարհով է լուծվելու, քանի որ քաղաքական ճանապարհը շարունակում է լռել, Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ գերիների հարցը լուծելու բազում տարբերակներ կան, սակայն դրանից և որևէ մեկը չի կարող կյանքի կոչվել, քանի մեր իշխանության կազմը այն է, ինչ կա: «Քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Ալիևի կոշիկները լիզող, դավաճան Նիկոլ Փաշինյանը, ապա այդ հարցը չի ունենալու վերջնական լուծում»:

Ըստ նրա՝ խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ Հայաստանում իշխանության գան արժանապատվություն ունեցող անձինք, որոնքն էլ գերիների վերադարձի խնդիրը կլուծեն և՛ քաղաքական և՛ իրավական ճանապարհով և՛ Ադրբեջանի ձեռագրով:

Քաղաքագետը անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե հայկական կողմը գերիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել: Ըստ նրա՝ սրանից պարզ է դառնում, որ հայկական կողմն անգամ չգիտի, թե քանի գերի կա, զինվորներից ով որտեղ է:

Լրահոս
«Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում». Քոչարյանը` ռազմական հեղաշրջման մասին. Armeniasputnik.am Ինչո՞ւ է Ադրբեջանը Որոտանի հատվածում խախտում պայմանավորվածությունը և խրամատավորվում Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել Վազգեն Մանուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս «Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների ու միկրոավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա պետք է ինքնասպանություն գործեին. Քոչարյան Ռուսաստանում հերթական ահաբեկչությունն է կանխվել Չեմ պլանավորում սեփական կուսակցություն ստեղծել. Քոչարյան «Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոս Ալբերտի հոր գրառումը Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է. ի՞նչ որոշում է կայացվել ՀՀ իշխանությունները կարող էին ծրագրել Արցախում պարտությունը. Քոչարյան․ «ՏԱՍՍ» Հրաժարվում եմ Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից. գնդապետ Արայիկ Մուրադյան Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ) Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի. Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ (տեսանյութ) «Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան կազմակերպել է աներձագի միջոցով. «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է․ Վարոսյան Կառավարությունը կորոնավիրուսի վարակի տարածման աղբյուր է դառնում. «Ժողովուրդ» «Իմ քայլում» դեմ են կառավարման համակարգը փոխելուն. «Հրապարակ» «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. մեկ օր ջուր չի լինելու Ինչու է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ» Հակառուսական բլոկի ուժերին հանձնարարություն է իջեցվել հակառուսական ալիքը թեժ պահել. «Փաստ» Ինչու տեղի չի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի միջև հանդիպումը. «Հրապարակ» Փաշինյանն ու իր թիմը բանակ չեն ուզում ունենալ. «Փաստ» Ըստ իշխանությունների, այսօր իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Հրապարակ» «Ողջույն, մարտ». Լիլուն ներկայացել է դասական ոճում (լուսանկար) Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները. Tert.am Life «Դաշտը շատ է լցվել համարձակ աղջիկներով»․ Էվա Խաչատրյան (լուսանկարներ) Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan