AM | RU
USD
EUR
RUB

Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը Արցախյան պատերազմին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookԵվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և տարեկան զեկույցները:

Այդ երկու ծավալուն բանաձեւերում առանձին անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը։

Մի շարք հանգուցային դիտարկումներ.

1. Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը այդ պատերազմին, Ադրբեջանին ցուցաբերված ռազմական աջակցությունից մինչեւ վարձկանների հավաքագրում։

2. Ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, եւ խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա:

3. Անհասցե, բայց խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը։

4. Կոչ է արել ապահովել հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։

5. Խիստ կարեւորվել է պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը։

Հիմնական հետեւությունները.

- Եվրոպական Միությունը չի ցանկանում դուրս մպալ տարածաշրջանային հետագա զարգացումներից։

- Այս համատեքստում բանալիներ են հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Արցախի կարգավիճակի հարցը։

- Թուրքիայի նկատմամբ ԵՄ ընդհանուր լարվածությունը թույլ է տվել այդ երկրի մասով արտահայտվել առավել խիստ ձեւակերպումներով նաեւ Արցախյան համատեքստում։

- Բուն պատերազմի մասով Ադրբեջանին ուղղակի մեղադրանքներ չկան, արվում են ընդհանուր կոչեր եւ գնահատականներ՝ ուղղված երկու կողմերին։

- Ռուսաստանի դեմ արտահայտված խանդի մեծ եւ ուղղակի տեսարաններ այս պահին բացակայում են։

- Հայաստանը պարտավոր է գործի դնել միջազգային հետաքննչական մեխանիզմները պատերազմական հանցագործությունների փաստագրման եւ մեղավորներին պատժելու համար։ Սա կարող է սպառնալոք դառնալ ապագայում Ալիեւի գլխին։

- Հայաստանը պարտավոր է, պահպանելով Ռուսաստանի հետ անկյունաքարային համագործակցությունը, ԵՄ-ի հետ այս հարցերով կառուցել բացառապես շահերի համադրման քաղաքականություն եւ չներքաշվել ՌԴ-ի դեմ հնարավոր հակադրության թակարդը։

Այս օրակարգը կարող է կյանքի կոչվել միայն նոր իշխանության դեպքում։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Լրահոս
«Մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք. հասկանո՞ւմ եք, որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած, որտեղի՞ց հասկանաք». հերոս Ալբերտի հոր գրառումը Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է. ի՞նչ որոշում է կայացվել ՀՀ իշխանությունները կարող էին ծրագրել Արցախում պարտությունը. Քոչարյան․ «ՏԱՍՍ» Հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից. գնդապետ Արայիկ Մուրադյան Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել Բոլիվիայում ուսանողական հավաքի ժամանակ ճաղաշարքը փլուզվել է. կա 7 զոհ (տեսանյութ) Եթե ինձ կալանավորեն, շարժումը կշարունակվի. Վազգեն Մանուկյանը կանչվել է ՔԿ (տեսանյութ) «Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան կազմակերպել է աներձագի միջոցով. «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է․ Վարոսյան Կառավարությունը կորոնավիրուսի վարակի տարածման աղբյուր է դառնում. «Ժողովուրդ» «Իմ քայլում» դեմ են կառավարման համակարգը փոխելուն. «Հրապարակ» «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. մեկ օր ջուր չի լինելու Ինչու է Հայկ Սարգսյանը մեկնել Իրան. «Ժողովուրդ» Հակառուսական բլոկի ուժերին հանձնարարություն է իջեցվել հակառուսական ալիքը թեժ պահել. «Փաստ» Ինչու տեղի չի ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի միջև հանդիպումը. «Հրապարակ» Փաշինյանն ու իր թիմը բանակ չեն ուզում ունենալ. «Փաստ» Ըստ իշխանությունների, այսօր իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից. «Հրապարակ» «Ողջույն, մարտ». Լիլուն ներկայացել է դասական ոճում (լուսանկար) Ինչպես են անցնում «Ֆեյք պապա» նախագծի նկարահանումները. Tert.am Life «Դաշտը շատ է լցվել համարձակ աղջիկներով»․ Էվա Խաչատրյան (լուսանկարներ) Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռուսաստանը պաշտոնապես եկել է ԼՂ հինգ տարի ժամկետով, սակայն կարծում եմ՝ իրականում եկել է ընդմիշտ». Կոնստանտին Զատուլին Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Ապրիլի 1-ը պետք է օրացույցում նշվի որպես Նիկոլ Փաշինյանի օր՝ որպես ստախոսի. Ռուբեն Հախվերդյան (տեսանյութ) Եթե չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը. Հովհաննիսյան «Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից». Արտակ Զաքարյան Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Պատերազմին պատրաստվելու առաջին քայլը խրամատ փորելն է. ռազմական փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan