Իրաքի ժողովուրդը, Իրաքի կառավարությունը տեղյա՞կ է, որ իր պետության դեսպանը ՀՀ-ում գոմում է ապրում
22/01/2021 16:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Ինձ հետաքրքիր է՝ Իրաքի ժողովուրդը, Իրաքի կառավարությունը տեղյա՞կ է, որ իր պետության դեսպանը ՀՀ-ում գոմում է ապրում։
Քավ լիցի, որևէ մեկին վիրավորելու միտք չունեմ և հարգանքով եմ վերաբերում այդ ժողովրդին։ Պարզապես, այսօր ՀՀ ազգային ժողովի ամբիոնից հնչեցված միտքն է այս տարակուսանքն ու հարցերն առաջացրել։
ՀՀ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը պնդում է, որ Մոնումենտում գտնվող իր առանձնատունը, որը հազարավոր դոլարներով վարձակալության հիմունքներով հանձնված է Իրաքի դեսպանատանը, գոմ է հիշեցնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում