AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Նրա աչքին ամենուր դավադրություններ են ու դավադիրներ․ ո՞վ է նա, ի վերջո

 

«1933թ. մայիսի 1-ին Հիտլերը ավարտեց իր ճառը հետևյալ խոսքերով. «Տե՛ր, դու տեսնում ես՝ մենք փոխակերպվել ենք: Տե՛ր, գերմանացի ժողովուրդը կրկին ուժեղ է իր հավատքի, իր նպատակաուղղվածության, զոհաբերման՝ իր պատրաստակամության մեջ: Տե՛ր, մենք չենք հեռացել քեզանից: Ուրեմն, օրհնի՛ր մեր պայքարը ազատության, մեր ժողովրդի ու հայրենիքի համար»: 2018թ.-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ավարտում էր իր ելույթները հետևյալ խոսքերով. «Եվ ուրեմն, կեցցե Հայաստանը, կեցցե Արցախը, կեցցե Սփյուռքը, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»: Ո՞վ է նա ու իրականում ի՞նչ Հայաստան էր ուզում կառուցել։ Նա աղքատ ընտանիքից էր, եկել էր քաղաք սովորելու և ապագա կերտելու համար։ Նա լրագրող էր, որը նաև իր առջև իշխանության հասնելու նպատակ ուներ։ Նա իրեն հռչակեց հեղափոխության առաջնորդ ու օտարամոլ և տարատեսակ դեստրուկտիվ ուժերի օգնությամբ զավթեց իշխանությունը «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» պարզագույն շանտաժի գործադրման շրջանակներում։

Նրան միշտ թվում է, թե ինքն ամենախելացին է, համարյա փիլիսոփա, սիրում է բանաստեղծություններ գրել։ Սիրում է զինվորական կամուֆլյաժ կրել, քանզի չի ծառայել, այդով իրեն ուժեղ է զգում։ Նա սիրում է օգտագործել էժանագին մտքեր, հումորներ, նույնիսկ հայհոյանքներ։ Նրա հաջողության բանալին դարձավ այն թեզը, թե երկիրը պետք է հիմնովին քանդել ու նորովի կառուցել։ Այս կոնտեքստում քարոզելով՝ հավատացնում էր, որ հարուստներից կվերցնի ունեցվածքը և կբաժանի աղքատներին, քանի որ հարուստները տարիներ շարունակ անարդարացիորեն թալանել էին այդ նույն աղքատներին։ Ամբոխը հիանում էր նրանով, ընդհուպ երկրպագում, քանի որ նրան հաջողվեց իր անձի պաշտամունքի մակարդակի հասնել։ Դա հնարավորություն տվեց նրան երկրի ու ժողովրդի գլխին բոլոր պատուհասները բերել... ժողովրդի անունից։ Վարչապետի աթոռը զավթելու օրվանից երկիրը շարունակ գտնվում է ցնցումների մեջ, քանի որ առաջին օրվանից քաղաքական հետապնդումներ է իրականացնում «հակահեղափոխականների» նկատմամբ, մտացածին մեղադրանքներով ձերբակալում իր բոլոր ընդդիմախոսներին, նրանց ծեփում պատերին, փռում ասֆալտին։

Բայց եթե նույնիսկ ընդդիմադիրները բանտերում են, միևնույն է, նրա աչքին ամենուր և ամեն ոք դավադրություններ ու դավադիրներ են։ Նա սիրում է իր սուպերվարչապետական իշխանությունը, սիրում է վայելել այդ իշխանության բարիքները։ Նա երկրի գանձարանից միլիոնավոր դոլարներ է ծախսում իր իշխանության գեղեցիկ փաթեթավորման վրա՝ շքեղ զրահապատ մեքենաներ, վերանորոգված կառավարական ամառանոցներ, զինված դիմակավորված թիկնապահներ և այլն։ Բայց երկրում գործերը լավ չեն, չնայած որ դա նրան քիչ է հետաքրքրում։ Տնտեսությունը կոլապսի մեջ է, կառավարման համակարգում քաոս է ու անիշխանություն։ Ոչ մի պետական մարմին արդյունքին միտված չի աշխատում, դատական համակարգը նրա հարձակումներից կաթվածահար վիճակում է։ Բայց նա շարունակում է պնդել, որ ամեն ինչ հանուն ժողովրդի է, ժողովրդի ցանկությամբ և պատվերով։ Սիրում է անընդմեջ շեշտել, որ ժողովուրդն իր հետ է, բայց ի սկզբանե մենակ է եղել։

Նրա կողքին առհասարակ ընկերներ չկան։ Նա չունի ընկերներ, քանի որ ասում են, թե տեսակով վախկոտ մարդն ընկեր չի ունենում։ Իսկ ով կա, նրա ընկերները չեն, այլ պաշտոնյաներ են ընդամենը։ Նա փնտրել և գտել է քաղաքական զրոներ, որպեսզի զրոների առջևից կարողանա մեկ թիվը պատկերել։ Բայց նա առանց վարանելու մատաղ կանի իրենից հետո շարված զրոներին, քանի որ սիրում է միշտ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա։ Նա սիրում է երկիրը կառավարել կնոջ հետ։ Այս ողջ ընթացքում «առաջին տիկինը» չի ցանկանում գտնվել ամուսնու ստվերում, և առիթ-անառիթ իր մասին հիշեցնում է։ Նա մեծ իշխանություն և ազդեցության լծակներ ունի։ Առաջին տիկնոջը սկզբում ժողովուրդը սիրում էր, համարում էր բարի և օրինակելի։ Սակայն ամեն հարցում ու մասնավորապես Արցախյան պատերազմին նրա մասնակցությունը նրան վերածել է ամենաքննադատվող կերպարի։

Ինչ խոսք, նրանք միասին հեռանալու են, կամ հեռացվելու են՝ իրենց հետևից թողնելով պատերազմում պարտված, աղքատ, ավերված տնտեսությամբ հազիվ գոյատևող երկիր, որի գոյությունն անգամ այսօր վտանգի տակ է դրված։ Ու այն նույն ամբոխը, որը հրապարակներում, փողոցներում, նույնիսկ Եռաբլուրում վանկարկում էր նրա անունը, հագնում էր նրա անունով շորեր, խմում նրա պատկերով օղի, նրանց է փնտրելու՝ պատասխան ուզելու կորսված հայրենիքի, տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների ու անհետ կորածների համար, մարդկանց հույսերն ու հույզերը խորտակելու համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան. Տիգրան Աբրահամյան «Ներդաշնակ եւ անկեղծ եղեք ինքներդ Ձեզ հետ .... մնացեք այնպիսին, ինչպիսին կաք»․ Անահիտ Կիրակոսյան Սյուզի Մելիքյանի գայթակղիչ լուսանկարը Գլխավոր շտաբը մինչ այժմ բավարարվում է միայն անարդյունավետ հայտարարություններով․ Դավիթ Շահնազարյան. Aravot.am «Ինչպես ոչնչացնել Ազգային անվտանգության ծառայությունը. Նիկոլի ձեռնարկ». Կարեն Վրթանեսյան Դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք, հեռացե՛ք. Անահիտ Բախշյան Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը․ Թևան Պողոսյան Փաստորեն, եկավ այն օրը, երբ սկսեցինք սպառնալից նամակներ ստանալ թշնամուց, ընդ որում՝ ձայնային հաղորդագրության տեսքով. փոխգնդապետ Գևորգյան ԱԱԾ-ն փորձում է կոտրել դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը. Politik.am Նախագահը կարող է դիմել ՍԴ մինչև մարտի 9-ը ներառյալ Վայբերով վիրուս է տարածվում, ջնջե՛ք. Սամվել Մարտիրոսյան Ինձ տեղեկացրեցին, որ ոստիկանությունը ժողովրդի կողմն է անցնում. Գաբրիելյանով Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ճանապարհներին սպասվում է մերկասառույց. առաջիկա օրերի եղանակի տեսությունը Եթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք, ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում. Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Ինչ են խոսում Սյունիք մտած Ադրբեջանցիները. razminfo ԱԱԾ-ի պարզաբանումը Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց տեսանկարահանումների մասին Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. Տիգրան Աբրահամյան Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին.մարզպետ Ադրբեջանցիների կողմից Տավուշի մարզում իրականացվող չափագրումների մասին լուրերը կեղծ են Հենց այս պահին ադրբեջանցի "խաղաղապահ" զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում. Բագրատյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով «Կատարելություն, գեղեցկություն»․ Գայանե Ասլամազյանի լուսանկարը «Ես չեմ ուզում, որ նիկոլիզմի դեմ պայքարողները նմանվեն իմքայլականներին․ Մհեր Մկրտչյան Արմեն Սարգսյանը միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը ուղերձ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մայա Պողոսյանի հրապուրիչ կերպարը (լուսանկար) Ալիևը չի թաքցնում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու ձգտումները. Նաիրի Հոխիկյան ««Եվրատեսիլից» հետո դա պռավալ էր ինձ համար»․ Արամ MP3–ն՝ ձախողման, կյանքի բարդ շրջանի, «32»–ի տղաների և Իվետա Մուկուչյանի հետ կոնֆլիկտների մասին Իրինա Այվազյանի նոր լուսանկարները Հայտնի է` ով է ներկայացնելու Ռուսաստանը «Միսս Տիեզերք 2021»-ում (լուսանկարներ) Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը` դստեր հետ Այն, ինչ անում է Փաշինյանը Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է․ Միքայել Մինասյան Անդրանիկ Մակարյանից բացի որպես մեղադրյալ է ներգրավվել նաև զորամասի հրամանատարը Բաղրամյան պողոտայում դանակով զինված քաղաքացին մտել է վրան Մոսկվայում էքստրեմալները ցատկել են 52-րդ հարկանի շենքի տանիքից (տեսանյութ) Գորիս Կապան ճանապարհը վերջնականապես անցնում է թշնամուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan