AM | RU
USD
EUR
RUB

Վաղվա մասին մեր պատկերացումներն արդեն հին են. Վահե Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 01, Tert.am«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Հայաստանում տիրող իրավիճակին, ինչպես նաև հնարավոր արտահերթ ընտրություններին։ Հոդվածը՝ ստորև․

Եր՞բ են սկսելու մենք մեր մասին ճիշտը խոսել։ Դրսի աչքերով` մենք ունենք անմեղսունակ իշխանություն, որը քանդեց երկիրը և շարունակում է կառավարել։ Ունենք ժողովուրդ, որը դեռ չի արձագանքել իր հետ կատարվածին, չի հասկանում, որ հաջորդ պատերազմը հենց այս տարի կարող է լինել։ Ունենք ընդդիմադիր ինչ-որ հարթակ, որն ամբողջությամբ չի պատկերացնում իրականությունը, և ունենք ընտրություններ անցկացնելու գաղափար։

Մենք մեզ երբևէ հարց տվե՞լ ենք՝ ինչո՞ւ 17–ի դաշինք, և ոչ, ասենք, 9-ի կամ 32-ի։ Այսինքն՝ ով այդ պահին կուսակցության կնիքը գրպանում ներկա է եղել ինչ-որ մի վայրում, այս պատմական կրիտիկական պահին կարող է ընդդիմադիր դաշինք կազմել և զբաղվել հայրենիքի փրկությամբ։

Նույնիսկ «Բայրաքթարը» մեզ չբացատրեց, որ կուսակցությունն առաջին հերթին միտքն է, և ոչ՝ կնիքը, որի տերը ճիշտ պահին հագնում է պահարանից կախված կոստյումը, փողկապը, նստում սեղանի շուրջ ու փորձում հանրությանը բացատրել այն, ինչն ինքն էլ չի հասկանում։

17-ի, 9-ի, 32-ի, 48-ի մեջ ոչ մի տարբերություն չկա և չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ մեր երկիրը լուրջ գաղափարների, տեսլականների, քաղաքական մտքի կարիք ունի։

17-ի ֆորմատում կա երկու-երեք գործիչ, որոնք լավ հասկանում են այս ամենը։ Երկրին պետք են նոր քաղաքական հոսանքներ, նոր պատկերացումներ, խորքային մոդեռնիզացիայի նոր ծրագրեր։

Հին են ոչ միայն մեր պատկերացումները այսօրվա մասին, այլև՝ վաղվա։ Մենք անհուսորեն հետ ենք մնում։

Այդ պատճառով էլ բանակցում ենք կես մարդով, իսկ մեր տարածքային ամբողջականության մասին խոսում է Իրանի արտգործնախարարը։

Հայաստանում ամենակարևոր ներդրման տեղը նոր քաղաքական-հասարակական հոսանքներն են, որոնք պետք է ունենան մի քանի ելակետ՝ բացառել սուտը, լինել առաջադիմական, ի վիճակի լինել Հայաստանի համար մշակելու ռազմավարական նախագծեր, ունենան Հայաստանի ոլորտային զարգացման ծրագրեր, համահայկական տեսլականներ։

Ընդամենը ամիսներ առաջ Հադրութից մինչև Տորոնտո հայկական աշխարհն ուներ միասնական իդեաներ, միասնական խնդիրներ։ Այլ հարց է՝ լա՞վ էինք աշխատում, թե՞ վատ։ Հիմա այդպիսիք չկան, և արհեստական իդեաներ հնարել հնարավոր չէ։ Հիմա մենք ընդհանրապես ոչ մի միավորող գաղափար չունենք։ Իսկ հաշվի առնելով մեր գենետիկ հակվածությանը արտագնա կյանքին՝ հեռանկարը հաշվարկելը դժվար չէ։ Հեռանկարը՝ չաշխատելու դեպքում։

Նոր քաղաքական հոսանքները մի քանի խումբ հարցերի շուրջ պետք է ձևավորվեն. ինչպե՞ս ունենալ կայուն երկարատև խաղաղություն, ինչպե՞ս լինել ավելի 21-րդ դարի պետություն՝ առաջ անցնելով հարևաններից, ի՞նչ ընդհանուր գաղափարներով միավորել հայկական աշխարհը։

Արագ, անիմաստ արտահերթ ընտրություններ

Ո՞րն է արագ ընտրության իմաստը։ Ունե՞նք երաշխիք, որ մի դատարկ կառավարությունը չենք փոխարինի մեկ այլ ոչ էֆեկտիվ կառավարությամբ։ Երկրում կա բովանդակային ընտրության անհրաժեշտություն, իսկ արագ ընտրության պարագայում մեծ է ռիսկը, որ ունենալու ենք արտահերթ քվեարկություն՝ արտահերթ ընտրությունների փոխարեն։

Երկարաժամկետ հեռանկարում մեր երկրին պետք է նոր որակի իշխանություն՝ նոր ծրագրերով, նոր ասելիքով։ Մի իշխանություն, որը սկիզբ կդնի Փաշինյանի գործած աղետից հետո երկրի երկարատև վերականգնմանը։

Իսկ կարճաժամկետ հեռանկարում մեզ պետք է անցումային կառավարություն, որը հրատապ խնդիրները կփորձի մեղմել ու պատրաստել բովանդակային ընտրություններ։

Ցանկացած արտահերթ ընտրություն խախտում է երկրի բնականոն կյանքը. ունե՞նք արդյոք մենք իրավունք՝ այսօր նման շռայլություն մեզ թույլ տալու։ Հրատապ խնդիրների ծավալը շատ մեծ է՝ գերիներ, փախստականներ, բանակցություններ, սահմաններ և այլն։ Մի կողմից՝ չի կարելի այս հարցերը թողնել այսօրվա Չվարչապետի վրա, մյուս կողմից՝ պետության համար շատ ռիսկային է արագ ընտրությունը։ Լավագույն լուծումը հանրային ճնշման մեծացմամբ ժամանակավոր կառավարությունն է։ Բայց այստեղ էլ պետք է ընդունել, որ կարող է լինել վերանայումների խնդիր՝ սկզբունքներից մինչև անձինք։

Հարցն ունի նաև ընդգծված բարոյական կողմ. երբ ունենք տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք անձնական ողբերգության շոկի մեջ են, երբ ունենք համընդհանուր ազգային շոկ, երբ պետական համակարգը շոկի մեջ է, երբ սուր հակամարտության ռիսկը դեռ խիստ բարձր է, արդյո՞ք կարելի է ընտրություն անցկացնել։

Այսքանով հանդերձ, քանի որ մենք գործ ունենք ՄԵԿ հոգու հետ, որը մտածում է միայն իրեն հայտնի արժեքներով և աթոռի համար ամեն ինչի պատրաստ է, մենք էլ պետք է պատրաստ լինենք դրան՝ ՄԵԿ հոգուց երկիրը ազատելու համար։

Արդյո՞ք ունենք երաշխիք, որ անցումային կառավարությունը լինելու է շատ էֆեկտիվ. ոչ, և ամենայն հավանականությամբ այդպիսին չի լինելու, բայց այն հաստատ լինելու է աշխատող և առնվազն կասեցնելու է պետության կազմաքանդումը։

Արդյո՞ք ունենք երաշխիք, որ անցումային կառավարությունը բանակցություններով լուծելու է բոլոր հարցերը. դժվար թե, բայց Հայաստանն այդ բանակցություններում չի ներկայանալու կես մարդով և կասեցնելու է մեզնից ամեն ինչ ստանալու՝ հակառակորդի առավելությունը։

Արդյո՞ք ունենք երաշխիք, որ նոր կառավարությունը որոշ ժամանակ անց հուսախաբ չի անելու. ոչ, չունենք, գուցե հենց այդպես էլ լինի, բայց դրա համար էլ այն անցումային է՝ իր հստակ խնդիրներով՝ կասեցնել երկրի փլուզումը և կազմակերպել ազատ, բովանդակային ընտրություններ։

Լրահոս
Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է (լուսանկար) «Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ...». Մարուքյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք կանի Լուսինե Թովմասյանը` գարնանային կերպարում ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Պատիվ ունեմ, պարոն Նախագահ. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները ենթարկվում են Զինված ուժերին. Արա Զոհրաբյան «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև». Ղազինյան «Վրանների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ Mediaport. ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են. Yerkir.am ՀՀ ոստիկանությունը հերքում է Ես կարծում էի՝ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է, բայց արի ու տես, ու սխալվեցի. Միքայել Մինասյան Խոշոր ավտովթար–վրաերթ` Վարդենիսում. տուժել են երեխաներ (տեսանյութ) Վեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ) Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները. Արսեն Թորոսյան Գեներալ Արմեն Ղահրամանյանը միացավ Բանակի պահանջին. hraparak.am Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին. Mediaport ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին. Փաշինյանի արձագանքը Արմեն Սարգսյանի որոշմանը Ի՞նչ կլինի հետո․ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագծի վերադարձման հետևանքները․ Արա Զոհրաբյան Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ. Արթուր Վանեցյան. Tert.am (տեսանյութ) Ի՞նչ կենսագրություն ու պարգևներ ունի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը ողջ փայլով. իրավապաշտպան «Մի վախեցեք սեքսուալ լինել». Սրբուկի նոր լուսանկարն ու գրառումը Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը Պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին Մեկ ժամ հետո կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հաջորդ քայլերը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են քո հրաժարականը». Կապանի քաղաքապետ (տեսանյութ) Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը. Իգոր Սարգսյան Համոզված եմ, հենց այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սատար կկանգնեն բանակին. Վազգեն Մանուկյան Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կփախնի Հայաստանից, կամ... Ժիրինովսկու կանխատեսումները Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Վանեցյան Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan