Սևիլիան վստահ հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ (տեսանյութ)
11/02/2021 10:20
Նմանատիպ
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին դիմակայության առաջին խաղում «Սևիլիան» ընդունել էր «Բարսելոնային»։
Հանդիպման 25-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ժյուլ Կունդեն։ 85-րդ րոպեին «Սևիլիայի» կազմում հաշիվը կրկնապատկեց Իվան Ռակիտիչը՝ գրավելով իր նախկին թիմի դարպասը։
«Սևիլիան» հաղթեց 2-0 հաշվով։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին «Կամպ Նոու» ստադիոնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում