Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մահացել է

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը մահացել է

Կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, գրում է «Հրապարակը»:

Ավելի վաղ նրա պաշտպան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Կարապետյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, բայց էլի ծանր է առողջական վիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված։

Սերգո Կարապետյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին քաղաք Արտաշատում (Արարատի մարզ):

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:

1965 -1972 թթ. աշխատել է «Արտաշատի պահածոների գործարանում»՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 1972-1986 թթ.-ին եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները:

1986-1987 թթ. աշխատել է Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսությունում՝ որպես տնօրեն:

1987-1995 թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրենը, այնուհետև մինչև 2011 թ.-ը՝ «Արտաշատի պահածոների գործարան» ընկերության նախագահը և գլխավոր տնօրենը:

2010-2016 թթ.-ի ընթացքում զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում