ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջը Ռուսաստանի և Չինաստանի հետ աշխատելու հույս է հայտնել

ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջը Ռուսաստանի և Չինաստանի հետ աշխատելու հույս է հայտնել

Միացյալ Նահանգներն իրանական միջուկային ծրագրի շուրջը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համատեղ աշխատելու հույս ունի, չնայած լուրջ տարաձայնություններին, որոնք կարող են Վաշինգտոնի մոտ գոյություն ունենալ Մոսկվայի եւ Պեկինի հետ այլ հարցերի շուրջը: Փետրվարի 18-ին կայացած ճեպազրույցում այդ մասին լրագրողներին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ անցյալում Ռուսաստանը եւ Չինաստանը իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շրջանակում բանակցությունների ժամանակ խաղացել են «արդյունավետ, կառուցողական դեր, քանի որ նրանք շահագրգռված չէին, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի, եւ նրանք շահագրգռված չէին, որ տարածաշրջանում հակամարտություն լինի»: «Կարելի է ակնկալել, որ այդ նույն շահերը մնում են, եւ որ, չնայած մյուս լուրջ տարաձայություններին, որ մենք նրանց հետ կարող ենք ունենալ այլ հարցերի շուրջը, մենք կարող ենք աշխատել այդ (հարցի) վրա»,- մեջբերում է նրա խոսքը Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ ասված է, որ այդ չորս երկրները շահագրգված են Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կոնսուլտացիաների հացում: Ըստ որում նրանք հայտնել են, որ ձգտում են թույլ չտալու Իրանի կողմից միջուկային զենքի մշակումներ: Բացի դրանից, «եվրաեռյակը» եւ ԱՄՆ-ը հայտնել են «Իրանի կողմից ԳՀՀՊ-ի շրջանակում իր հանձնառությունների լիովին կատարմանը վերադառնալու ընդհանուր նպատակի կողմնակցությունը: Գործողությունների համատեղ համապարփակ պլանը 2015 թվականին Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամները եւ Գերմանիան Թեհրանի միջուկային մշակումների շուրջը ծագած ճգնաժամի հաղթահարման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում