AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Մինասյան. Արա Սաղաթելյանն Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդ է

 

ԱԱԾ շենքի դիմաց կալանավորված Արա Սաղաթելյանի աջակցության ակցիայի մասնակիցների հետ հանդիպման իջած ծառայության աշխատակիցները խնդրել են՝ մուտքի դիմաց շարված գրքերը փոխանցել ԱԱԾ ընդունարան։

Ակցիայի մասնակիցներից քաղաքագետ Արմեն Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ այդ իմաստով ակցիան հաջողվեց։

«Ինքներդ գիտեք, թե ով է Սաղաթելյան Արան։ Այստեղ հավաքվածներն Ադրբեջանի քարոզչության դեմ աշխատած թիմն է, ովքեր նրա գլխավորությամբ, մեծ գործունեություն են իրականացրել։ Անհամեստ չհնչի, բայց կարող եմ ասել, 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից առաջ ու հետո Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդու մասին է խոսքը»,- ասաց Արմեն Մինասյանը, ով ադրբեջանական կեղծ քարոզչությունն ու սուտը բացահայտող ֆիլմերի համահեղինակ ու հեղինակ է։

Մինասյանն ընդգծեց, ակցիայի նպատակն է ցույց տալ, որ Արա Սաղաթելյանը վերջին մարդն է, ում կարելի է մեղադրել պատերազմում բացասական ազդեցություն ունենալու մեջ։ Նա աբսուրդ է որակում այն, որ պատերազմում տարած պարտության համար մեղադրում են Սաղաթելյանին, կարծես նա էր ղեկավարում պատերազմը։

«Նրան վերագրում են ինչ-որ արարք, որը բացասական ազդեցություն է ունեցել վերջին պատերազմում։ Աբսուրդը հասել է նրան, որ պատերազմի արդյունքները վերլուծելիս, իշխանությունը որոշել է, որ պարտության մեղավորը Սաղաթելյան Արան է։ Կարծես նա էր հրաման տալիս, որ զինվորներին բեռնատարներով տեղափոխեն ու ճակատ չհասցրած բայրաքթարների տակ կոտորեն։ Սա է մեր վիճակը։ Այսօր կալանավորված է մի անձնավորություն, ով իր էությամբ, ամբողջ կենսագրությամբ չէր կարող մեղադրվել այն բանի համար, որի համար մեղադրվում է»,- ասաց նա։

Արմեն Մինասյանը, ով Սաղաթելյանի ղեկավարման օրոք եղել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը, նկատեց, այդ տարիներին ստեղծվել է վերլուծական մեծ բազա, հրապարակվել են արժեքավոր գրքեր, ստեղծվել են ֆիլմեր, կայքեր, որոնք բացահայտում էին ադրբեանական քարոզչության սուտն ու կեղծիքը։ ՊՈԱԿ-ի հավաքած, հրապարակած նյութերն օգտագործվել են ԱԳ նախարարության կողմից։

«Դրանք օգտագործել են նաև այս իշխանությունները։ Բայց արդյունքը սա է»,- նշեց նա։

Լրահոս
Amaras Dance Studio-ի պաշտոնական բացումն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո).style.news.am Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից Ինչ եղանակ է սպասվում այսօր Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է (լուսանկար) «Մեր ժողովրդին ոչ թե միտինգ ու երթ է պետք, այլ...». Մարուքյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք կանի Լուսինե Թովմասյանը` գարնանային կերպարում ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Պատիվ ունեմ, պարոն Նախագահ. Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Ռազմական դրության ժամանակ ոստիկանության և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները ենթարկվում են Զինված ուժերին. Արա Զոհրաբյան «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև». Ղազինյան «Վրանների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ղեկավարներից ում ռազմական բյուջեն էր ավելի մեծ Mediaport. ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են. Yerkir.am ՀՀ ոստիկանությունը հերքում է Ես կարծում էի՝ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է, բայց արի ու տես, ու սխալվեցի. Միքայել Մինասյան Խոշոր ավտովթար–վրաերթ` Վարդենիսում. տուժել են երեխաներ (տեսանյութ) Վեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ) Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները. Արսեն Թորոսյան Գեներալ Արմեն Ղահրամանյանը միացավ Բանակի պահանջին. hraparak.am Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին. Mediaport ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին. Փաշինյանի արձագանքը Արմեն Սարգսյանի որոշմանը Ի՞նչ կլինի հետո․ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի նախագծի վերադարձման հետևանքները․ Արա Զոհրաբյան Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ. Արթուր Վանեցյան. Tert.am (տեսանյութ) Ի՞նչ կենսագրություն ու պարգևներ ունի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Վերջապես տեսանք խորհրդարանական պետության նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը ողջ փայլով. իրավապաշտպան «Մի վախեցեք սեքսուալ լինել». Սրբուկի նոր լուսանկարն ու գրառումը Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը Պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին Մեկ ժամ հետո կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հաջորդ քայլերը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են քո հրաժարականը». Կապանի քաղաքապետ (տեսանյութ) Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը. Իգոր Սարգսյան Համոզված եմ, հենց այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սատար կկանգնեն բանակին. Վազգեն Մանուկյան Արցախի Արդարություն կուսակցությունը հայտարարություն է տարածել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan