AM | RU
USD
EUR
RUB

Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է իշխանությունը վերցնել Նիկոլ Փաշինյանից․ Politik.am

 

Politik.am-ը գրում է․ «Անդրանիկ Քոչարյանը հայաստանյան հանրությանը եւ քաղաքական դաշտին հայտնի է 90-ական թվականներից։ Նա այժմյան հայաստանյան քաղաքական դաշտի այսպես ասած «հին ինտրիգաններից» է, որ հայտնի է բազմաթիվ սկանդալային պատմություններով եւ աղմկահարույց հայտարարություններով։

Օրինակ, նրա մասին Գյումրիում լեգենդներ են պատմում։ Հոկտեմբերի 27-ի մասով էլ Անդրանիկ Քոչարյանը պատմության մեջ մնաց, որպես հակառուսական թեզի շրջանառողներից մեկը․ խոսքը այն մասին է, որ Քոչարյանը Ռուսաստանին մեղադրեց հոկտեմբերի 27-ի մեջ, առաջ տանելով Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածը։ Փաշինյանի իշխանության գալով, Անդրանիկ Քոչարյանի համար «երկրորդ շնչառություն» բացվեց։ Իսկ ահա Արցախյան 44-օրյա պատերազմը Անդրանիկ Քոչարյանի համար կարելի է ասել «մուրազ» էր։ Բանն այն է, որ նա, օգտագործելով պատերազմական խառնակ իրավիճակը կարողացել է ամրացնել իր դիրքերը եւ այժմ էլ շարունակում է իշխանության ներսում իր սեփական «թայֆայի» ստեղծումը՝ թերեւս ունենալով շատ ավելի մեծ ամբիցիաներ, քան կարելի է պատկերացնել։

Պատերազմից հետո նա կարողացավ Պնախարարի պաշտոնում նշանակել տալ իր վաղեմի ընկերոջը՝ Վաղարշակ Հարությունյանին։ Վաղարշակ Հարությունյանն էլ եղբորը՝ Արթուր Հարությունյանին նշանակեց իր օգնական։ Անդրանիկ Քոչարյանը իր մյուս վաղեմի ընկերոջը՝ Գագիկ Ջհանգիրյանին կարողացավ նշանակել տալ ԲԴԽ անդամ, այսպիսով, իր մարդն ունենալով արդարադատության համակարգում։ Մեկ այլ վաղեմի ընկերոջը՝ Աշոտ Զաքարյանին էլ կարողացավ նշանակել տալ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում։ Ըստ էության, Անդրանիկ Քոչարյանը փորձում է ամրանալ եւ արմատակալել ուժային համակարգում։ Եվ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է ՆԳ նախարարություն, որի ղեկավարությունը եւս ըստ առկա տեղեկությունների հանձնվելու է Անդրանիկ Քոչարյանի «մարդկանցից» մեկին, ապա կարելի է արձանագրել, որ Քոչարյանը ըստ էության «թայֆա» է հավաքում։

Իշխանության ներսում ունեցած մեր աղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ «Իմ քայլական» թիմում էլ շատ պատգամավորների կարողացել է գրավել իր կողմը, ստեղծել համակիրների որոշակի խմբակ։ Ու հիմա նա բավականին ակտիվացել է, տպավորություն ստեղծելով, թե իշխանությունների համար բավականին ծանր այս փուլում նա Նիկոլ Փաշինյանի կողքին է։ Սակայն դեռ 90-ականներից նրան ճանաչողները ասում են, որ իրականում Անդրանիկ Քոչարյանը ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողքին է, այլ իր սեփական խաղն է խաղում, խաղ, որը չափազանց ամբիցիոզ է եւ վերջում կարող է նույնիսկ նա հայտ ներկայացնել իշխանությունը Փաշինյանից վերցնելու։

Իհարկե, ընթերցողներից շատերի համար սա կարող է թվալ ցնդաբանություն, սակայն իրականում Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ իշխանության մարմաջ ունեցել է։ Օրինակ, Վազգեն Սարգսյանի սպանության ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին, նա եւ իր ընկերները հենց սպանության օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել էին ցուցակ, որում ընդգրկված մարդկանց նախագահ Քոչարյանը պետք է պաշտոնների նշանակեր այն բանի դիմաց, որ նրանք էլ աջակցեին Ռոբերտ Քոչարյանին։ Այնպես որ, եթե օրերից մի օր Անդրանիկ Քոչարյանը փորձի իշխանությունը վերցնել Նիկոլ Փաշինյանից, ապա դա կլինի երկրորդ փորձը իշխանություն վերցնելու։

Ի դեպ, այդ ցանկից արդեն մի քանիսը, ինչպես օրինակ՝ Վաղարշակ Հարությունյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ հենց Քոչարյան Անդրանիկը, արդեն բարձր պաշտոններ են զբաղեցնում եւ Նիկոլ Փաշինյանը պետք է զգուշանա, որ «հին ինտրիգանը» «նույն գետն երկրորդ անգամ անցնելու» փորձ չձեռնարկի»։

Լրահոս
Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ եմ․Փաշինյանի խոսքը իմ մոտ խոսք չի․ Երանոսյան Որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ. ՀՀ նախագահի աշխատակազմ Փաշինյանը զանգահարել է Պուտինին Գեներալ Օգանովսկին միանում է բանակի պահանջին ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին Երբ Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն, կա երկու ելք. Վիգեն Սարգսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Տեր-Պետրոսյանի այսօր տարածված հայտարարությունը նոյեմբերի 10-ին է արվել Էրդոհանի խոսնակը ևս դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը Ոստիկանության սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցում է Փաշինյանի աջակիցների երթին։ Առաջնագծում տիրող իրավիճակի մասին Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության շրջանակներում. Վանեցյան Վազգեն Մանուկյանը կոչ արեց բարիկադներով փակել Բաղրամյան պողոտան Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը» Վարանգաթաղն ազատագրելիս զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, արտահերթ նիստ չի լինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում. կա՛նգ առեք․Սամվել Բաբայանի կոչը Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանից ողջունում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին (տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի կոչը Բոլորս պետք է ոտքի կանգնենք և միմիայն սահմանադրական ճանապարհով հեռացնենք այս իշխանությանը. Արտակ Թովմասյան ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել. Իլհամ Ալիևը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Այն, ինչ լսում ենք հրապարակից, քաղաքագիտական անգրագիտություն. Ռուբեն վարդապետ Զարգարյան Կոչ եմ անում Արմեն Սարգսյան չստորագրել. Էդմոն Մարուքյան ՆԱՏՕ-ի անդամ 2 պետության նավերը մտել են Սև ծով. ՌԴ-ն հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնային խորհրդում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը Համահայկական ազգային համաձայնություն շարժման հայտարարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր գեներալիտետի ցավը տանեմ. Արամո Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետ Բանակի գեներալներին ձերբակալելու հրահանգի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ զորամիավորումների ղեկավար կազմին․ Լևոն Մնացականյան Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են իրար հետ Երդվում եմ հորս գերեզմանով՝ երբեք թուրքից ոչինչ չեմ խնդրել, միշտ իրենք են խնդրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իլհամ Ալիեւը՝ Հայաստանում ընթացող զարգացումների մասին Խնդրում ենք միանալ ՀՀ զինված ուժերին․ ԱԱԾ նախկին աշխատակիցների կոչն Աբազյանին Ձախողված մարդիկ պետք է գնան. Հունան Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan