AM | RU
USD
EUR
RUB

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել.դատախազությունը հերքել է Փաշինյանին

 

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այդպիսով փաստելով, որ Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։

Հայտարարությունից շուրջ 4 ամիս անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա դարձե՞լ է, թե ոչ, քրեական գործ հարուցվել է, թե ոչ եւ դասալքության քանի դրվագ է բացահայտվել, քանի անձի է մեղադրանք առաջադրվել։

Արդյունքում՝ պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել։

««Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ հանգամանքները քննության առարկա են հանդիսանում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով, սակայն նշված մեղադրանքով (դասալքության—հեղ.) վարույթին ներգրավված անձինք դեռևս չկան, քանի որ այդ կապակցությամբ նախաքննության ներկա փուլում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։ Այլ խոսքով՝ դատախազությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ունեցել որեւէ ապացույց, հիմք հայտարարելու, թե «Հայրենիքի» անդամները դիմել են դասալքության։ Հետեւապես գործ ունենք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, զրպարտություն տարածելու, սուտ մատնություն կատարելու բացահայտ դեպքի հետ։

Ի դեպ, գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՔԾ, որտեղից խուսափել էին տեղեկատվություն տրամադրել, թե որ գործի շրջանակներում են ստուգել Փաշինյանի հայտարարությունները՝ ասելով, թե նախաքննական գաղտնիք է։ Մինչդեռ ՀՔԾ-ի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ չունենալով որեւէ փաստական տվյալ՝ «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ, ձեռնպահ են մնացել քրեական գործ հարուցելուց, քանզի չհիմնավորվելու դեպքում օրենքի ուժով պարտադրված էին լինելու Փաշինյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցել։ Արցախյան պատերազմին մասնակցած՝ «Հայրենիք» զորախմբի անդամները ՀՔԾ են հրավիրվել եւ հարցաքննվել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած անկարգությունների գործով՝ ցույց տալու համար, թե իբր Փաշինյանի հայտարարության հետքերով քննություն են իրականացնում, սակայն անցած 4 ամիսների ընթացքում ձեռք է բերված տվյալները միայն ապացուցել են, որ Փաշինյանը զբաղվել է զրպարտությամբ։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս
Ես էլ եմ զինվորական և այսօր գլխավոր շտաբի հետ եմ․Փաշինյանի խոսքը իմ մոտ խոսք չի․ Երանոսյան Որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ. ՀՀ նախագահի աշխատակազմ Փաշինյանը զանգահարել է Պուտինին Գեներալ Օգանովսկին միանում է բանակի պահանջին ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին Երբ Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն, կա երկու ելք. Վիգեն Սարգսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Տեր-Պետրոսյանի այսօր տարածված հայտարարությունը նոյեմբերի 10-ին է արվել Էրդոհանի խոսնակը ևս դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը Ոստիկանության սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցում է Փաշինյանի աջակիցների երթին։ Առաջնագծում տիրող իրավիճակի մասին Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության շրջանակներում. Վանեցյան Վազգեն Մանուկյանը կոչ արեց բարիկադներով փակել Բաղրամյան պողոտան Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը» Վարանգաթաղն ազատագրելիս զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, արտահերթ նիստ չի լինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում. կա՛նգ առեք․Սամվել Բաբայանի կոչը Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանից ողջունում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին (տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի կոչը Բոլորս պետք է ոտքի կանգնենք և միմիայն սահմանադրական ճանապարհով հեռացնենք այս իշխանությանը. Արտակ Թովմասյան ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել. Իլհամ Ալիևը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Այն, ինչ լսում ենք հրապարակից, քաղաքագիտական անգրագիտություն. Ռուբեն վարդապետ Զարգարյան Կոչ եմ անում Արմեն Սարգսյան չստորագրել. Էդմոն Մարուքյան ՆԱՏՕ-ի անդամ 2 պետության նավերը մտել են Սև ծով. ՌԴ-ն հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնային խորհրդում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը Համահայկական ազգային համաձայնություն շարժման հայտարարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր գեներալիտետի ցավը տանեմ. Արամո Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետ Բանակի գեներալներին ձերբակալելու հրահանգի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ զորամիավորումների ղեկավար կազմին․ Լևոն Մնացականյան Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են իրար հետ Երդվում եմ հորս գերեզմանով՝ երբեք թուրքից ոչինչ չեմ խնդրել, միշտ իրենք են խնդրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իլհամ Ալիեւը՝ Հայաստանում ընթացող զարգացումների մասին Խնդրում ենք միանալ ՀՀ զինված ուժերին․ ԱԱԾ նախկին աշխատակիցների կոչն Աբազյանին Ձախողված մարդիկ պետք է գնան. Հունան Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan