Այս Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել. ԵՊՀ ռեկտորի ԺՊ (տեսանյութ)

Այս Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել. ԵՊՀ ռեկտորի ԺՊ (տեսանյութ)

Ես իմ կարծիքը նոյեմբերի 20-ին հայտնել եմ, որ այս Կառավարությունը պետք է հրաժարական տա, բայց դա չի նշանակում, որ պետք է ամբողջ հանրային կարգը տապալել: Հիմա դուք տապալում եք: Այս մասին այսօր ԵՊՀ-ում երիտասարդների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը:

ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը Գևորգյանի այն դիտարկմանը, թե համալսարանում մարդիկ աշխատում են, արձագանքեց՝ ի՞նչ գործ են անում, և արդյո՞ք այդ գործն իմաստ ունի, եթե Հայաստանում առկա է դավաճանական իշխանություն:

«Ես եկել եմ ասելու, որ ՀՀ քաղաքացին մեկ գործ ունի՝ պաշտպանել ՀՀ-ն , բոլոր մնացած գործերը ստորադասվում են սրա կողքին»,- ասաց Քրիստինե Վարդանյանը և հավելեց, որ մինչև ժամը 6-ը աշխատելուց բացի, պետք է բարոյական պարտավորվածություն լինի մարդկանց մոտ, քանի որ այս երկրի քաղաքացի են:

Ակցիայի մասնակցի այն հարցին, թե ի՞նչ է կարծում Գևորգյանը՝ Շուշին հայկակա՞ն է, ռեկտորի ԺՊ-ն պատասխանեց՝ Շուշին հայկական է:

Հիշեցնենք, որ երիտասարդները Ալեք Մանուկյան փողոցում անհնազանդության ակցիա են անում։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ մտնելով բուհեր և իրազեկելով ուսանողներին ու դասախոսներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում