AM | RU
USD
EUR
RUB

Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից․ ՀՀ ՄԻՊ

 

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվում բողոքներ այն մասին, որ հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից, քանի որ անկանխիկ եղանակով գումարի վճարումը շարունակելու համար չեն կարողանում տարեկան 1 անգամ բանկ այցելել։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Արձանագրվել են դեպքեր, երբ անկողնային վիճակում գտնվող կենսաթոշակառուի ազգականը ստիպված է եղել անկողնային կենսաթոշակառուին ավտոմեքենայով մոտեցնել բանկի մասնաշենքի մոտ, որպեսզի բանկի տեսախցիկը ֆիքսի ավտոմեքենայում պառկած կենսաթոշակառուին և հնարավոր լինի շարունակել նրան հասանելիք կենսաթոշակը վճարել անկանխիկ եղանակով։

Խնդիրն ունի տարիների պատմություն, իսկ օրենսդրական փոփոխություններն այդպես էլ այն չեն լուծել։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում ու հաղորդումներում արձանագրված է, որ տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում կենսաթոշակի մեխանիկական դադարեցումը վիճահարույց է։

Այս կանոնը շատ դժվարություններ է առաջացնում հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող, այդ թվում՝ տարեց մարդկանց կյանքում:

Բազմաթիվ բարձաձայնումներից հետո՝ 2020 թվականի մարտի 4-ին Ազգային ժողովն ընդունեց օրենքում փոփոխություն՝ անձամբ բանկ ներկայանալու պահանջի հարցում նախատեսելով բացառություններ:

Ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկը կարող է հաստատել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու:

Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ նշված կարգավորմանը հաջորդեց ՀՀ պարետի ցուցումը, որով կենսաթոշակառուների (նպաստառուների) համար բանկ ներկայանալու ժամկետը երկարաձգվեց մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը:

Սեպտեմբեր ամսին միայն Կառավարությունը սահմանեց, որ շահառուի Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝

1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ.

2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները և մշտադիտարկումը վկայում են, որ գործնականում բանկի աշխատակիցները չեն այցելում շահառուի գտնվելու վայր եւ ոչ բոլոր բանկերն են ներդրել կամ կիրառել տեղեկատվատեխնիկական միջոցներ։

Այսինքն, փոփոխությամբ նախատեսվել է բանկի հայեցողական մոտեցումը «կարող է» բառի ամրագրմամբ՝ որպես կենսաթոշակի իրավունքի իրացման պայման:

Այլ կերպ ասած, համոզվելու պարտավորությունն առ այն, թե արդյոք կենսաթոշակառուն Հայաստանում է, թողնվել է բանկի հայեցողությանը կամ կամքին․ բանկը կարող է իրականացնել, կարող է և չիրականացնել:

Արդյունքում, ստացվում է այնպես, որ բանկին վերապահվել է այնպիսի իրավասություն, որի իրականացումից կախված է հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող, այդ թվում՝ տարեց մարդու կենսաթոշակ ստանալը: Բայց, քանի որ այս իրավասությունը հայեցողական է, գործնականում այն պատշաճ չի իրացվում, ինչն էլ հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:

Առհասարակ, հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց իրավունքները բնույթով զգայուն են, ու պետությունն է իր պոզիտիվ պարտավորությունների առավելագույն կիրառությամբ պետք է ապահովի նրանց իրավունքները:

Կոնկրետ խնդրի հետ կապված՝ ակնհայտ է, որ հայեցողական լիազորությունների ամրագրումը չի երաշխավորում մարդու իրավունքների պաշտպանությունը, քանի որ դրանք գործնականում իրացում չեն ստանում: Ընդ որում, այս խնդիրն ունի համակարգային բնույթ եւ առկա է նաև այլ ոլորտներում:

Հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում խոսքը հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց մասին է, որոնք առանց այն էլ գտնվում են խոցելի վիճակում, պետությունն իր պոզիտիվ պարտավորությունները պետք է գործադրի այնպես, որ ամրագրի բանկի ուղիղ պարտավորությունը և բացառի որևէ հայեցողական մոտեցման հնարավորություն:

Ուստի, նկատի ունենալով, որ օրենքով կենսաթոշակների վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունների համար հստակ պահանջի առաջադրումը, պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը վերապահված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, այն խնդրի լիարժեք լուծման նպատակով պետք է կատարի իրավական ակտերում փոփոխություններ կամ ապահովի օրենքից բխող իրավունքահեն միասնական պրակտիկա:

Այսպիսով, օրենքի դրույթների կյանքի կոչումն արդեն 6 ամիս է չի ապահովվում, ինչի արդյունքում մարդու իրավունքները մնում են խախտված։

Պետությունը պետք է հատկապես կենսաթոշակային հարցերով մարդկանց իրավունքների լիարժեք ապահովման նպատակով սահմանի հստակ կարգավորումներ՝ բացառելով ընտրողական մոտեցման որևէ հնարավորություն կամ մեկնաբանություն։

Ստացվում է, որ ռազմավարական տարբեր փաստաթղթերում տարիներ շարունակ ամրագրվում են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառման, հավասար հնարավորությունների ստեղծման, նրանց նկատմամբ հարգանքի ապահովման և այլն, բայց գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքի հանդեպ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
Այս խայտառակ ռազմական օպերացիան ամբողջությամբ կանխորոշեց պատերազմի ելքը. Մելոյանը` Լելե թեփեյի օպերացիայի մասին Ռոբերտ Քոչարյանը ՄԻՏՔ Ազգային Խորհրդի հետ քննարկել է քաղաքական զարգացումների հեռանկարները «Շքեղ». Սոնա Ռուբենյանի վառ կերպարը Պիտի համաձայնվեմ Միքայել Մինասյանի հետ. Զոհրաբյան Դավադիրներին պետք է իշխանազրկել . քաղաքագետ Քանի որ մեծ մասը «մոռացել» է, որ եղել է պատերազմ, հարսանիք կազմակերպողից այլ բան մի սպասեք Թողնելով պարապմունքները՝ միացավ հայրենիքի պաշտպանությանը Փոխգնդապետ Բեժանյանը երբեք չի ասել՝ առա՜ջ, միշտ ասել է՝ իմ հետեւի՛ց․ վերջին հրամանը հոկտեմբերի 13-ին էր Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ. Արցախի ԱԻՊԾ Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, կար եսասիրական նպատակ՝ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության»․ Էդգար Էլբակյան Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը․ Պեսկով Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից զգալի կնվազի Ստեղծված իրավիճակը փոխել է պետք, բայց արդյո՞ք ընտրությունն է այդ ճանապարհը․ Հ․ Մելիք-Շահնազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում կրկին ինքնաթիռ է կործանվել Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ. «Հրապարակ» Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Կեցցե Նիկոլ Փաշինյանը, և յուր քավորը, բնականաբար. «168 ժամ» «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ) Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Միքայել Մինասյանի հարցազրույցը` ուղիղ Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan