Դամասկոսում կրկին հայ է զոհվել

Դամասկոսի Ժարամանա արվարձանի Սիուֆ հրապարակի մոտ օգոստոսի 6-ին ականված մեքենայի պայթյունի հետեւանքով հայ է զոհվել։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, անհայտ դիակների մեջ քննությունից հետո պարզ է դարձել, որ զոհվածների մեջ է կա մի հայ՝ 1966 թվականին ծնված Սարգիս Մերեսջյանը, որը գտնվում էր պայթյունի վայրը հրկիզված ավտոբուսում։

Թա ղման արարողությունը տեղի կունենա հայկական Ս. Սարգիս եկեղեցիում։Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով’ Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ:

Համաձայն արաբական լրատվամիջոցների’զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն’ անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են նաեւ 6 հայ, որոնցից 2-ը սիրիական բանակի զինծառայողներ են եղել: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը’ հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով’ տասն օրվա ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում