Վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ Իվետա Տոնոյան

Վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Բաղրամյան պողոտայից լրագրողներին ասել է, որ վաղը՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ։

«Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ այսօր մեկ անգամ կյանքի չկոչվելուց հետո, այնուամենայնիվ, վաղը՝ ժամը 11:00-ին, նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստի անցկացում, որի օրակարգում, բնականաբար, ընդգրկված է մեկ հարց՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը` ռազմական դրությունը վերացնելու և ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում