Օնիկ Գասպարյանն իրո՞ք ապտակել է Արայիկ Հարությունյանին. Ինչու են իրականում այցելել ԳՇ պետին. «Հրապարակ»

Օնիկ Գասպարյանն իրո՞ք ապտակել է Արայիկ Հարությունյանին. Ինչու են իրականում այցելել ԳՇ պետին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 25-ի երեկոյան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարությունից հետո լուր տարածվեց, թե Օնիկ Գասպարյանին են այցելել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որոնք փորձել են համոզել նրան՝ հրաժարական տալ։

Անգամ հանդիպումից մանրամասներ էին ներկայացնում, թե աշխատասենյակի դուռը ներսից կողպել են, որ ճնշում գործադրեն ԳՇ պետի վրա։ Մի լրատվամիջոց էլ գրել էր, որ Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին։

Բայց, մեր տեղեկություններով, հանդիպման միակ նպատակը եղել է այն, որ Գասպարյանին համոզեն՝ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ Արմեն Աբազյանը հազիվ թե Գասպարյանի հրաժարականը պարտադրողների թվում լիներ, քանի որ նա և Օնիկ Գասպարյանը հին մտերիմներ են, և Աբազյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակման հարցում նա անմիջական մասնակցություն է ունեցել։ Ըստ որոշ լուրերի՝ ինքն է նրա թեկնածությունն առաջարկել։

Ինչ վերաբերում է Գասպարյանի դիրքորոշմանը, մեր տեղեկություններով, նա շատ մարտական է տրամադրված և չի զիջելու։ Նրան ճանաչողներն ասում են՝ չգիտե՞ք, որ իջևանցիներն ահավոր «կող» ունեն․ մի իջևանցի Նիկոլն է, մի իջևանցի՝ Օնիկը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում