Արցախից զինվորականներ են Հայաստան եկել՝ ի աջակցություն բանակի

Արցախից զինվորականներ են Հայաստան եկել՝ ի աջակցություն բանակի

Արցախի նախկին զինվորականությունը, մասնավորապես, նախկին բարձրաստիճան զինվորականներ հանդես եկան հայտարարությամբ՝ ողջունելով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը: Խոսքը Արշավիր Ղարամյանի, Սամվել Կարապետյանի՝ Օգանավոսկու, ինչպես նաեւ ԱԽ քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի մասին է, ով խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը ՀՀ բանակի կողքին է:

Hraparak.am-ի տեղեկություններով՝ մի շարք նախկին եւ ներկա զինվորականներ վերջին երկու օրերին Արցախից Երևան են եկել նաեւ ֆիզիկական ներկայությամբ աջակցելու ԳՇ-ին, Արցախում տարակուսած են միայն պաշտոնաթող գեներալ-մայոր Վարդան Բալայանի լռությամբ, ով նախկինում բավականին ջերմ հարաբերություններ ուներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ,նրա որսի ընկերն էր, իսկ ներկայումս Արայիկ Հարությունյանի խորհրդականն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում