ՀՀ ոստիկանությունը հերքում է
27/02/2021 20:52
Նմանատիպ
Ոստիկանությունը հերքում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրն այն մասին, թե ոստիկանության պետ Վահե Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: ԼՈւՐԵՐ.com-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ոստիկանապետը շարունակում է իրականացնել իր գործառույթները:
«Լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանության պետը շարունակում է կատարել իր գարծառույթները»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում