Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից
28/02/2021 02:00
Նմանատիպ
Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Դուբայում է, որտեղից արաբական ոճի դիմահարդարմամբ և հագուստով նոր լուսանկարներ է հրապարակել:
Նա նաև տեսանյութ է հրապարակել անապատից, որին կից գրել է. «2018 թվականին ինքս ինձ խոստացել էի այստեղ վերադառնալ գեղեցիկ մարմնով: Ասացի և արեցի»: Նշենք, որ ամիսներ առաջ դիմահարդարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել՝ ազատվելով ավելորդ քաշից:
Գոհարն այս շրջանում տարբեր երկրներ է այցելում քրոջ՝ Նունեի հետ: Նրանք գնում են և ցույց տալիս այն աղջիկներին, ովքեր սովորել են Գոհարի ստուդիայում և արդեն կայացած դիմահարդարներ են: Այդպիսի այցերից մեկով Գոհարն օրերս Հայաստանում էր և խոստացավ դպրոց կառուցել իր հայրենի գյուղում՝ Լիճքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում