Ջորջինա Ռոդրիգես. Ռոնալդուի կողքին ամաչում էի մարզվել

Ջորջինա Ռոդրիգես. Ռոնալդուի կողքին ամաչում էի մարզվել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է Թուրինում կյանքի և Ռոնալդուի հետ փոխհարաբերությունների մասին.

«Ես նրանից շատ բան եմ սովորել: Նա օգնում է,սովորեցնում ու մոտիվացնում ինձ: Սկզբում ես ամաչում էի իր կողքին մարզվել, չէ՞ որ նա Կրիշտիանու Ռոնալդուն է: Բայց հետո ամեն ինչ փոխվեց: Նա իմ ոգեշնչումն է ու մեծ սերը: Ընտանիքն ինձ համար առաջնահերթություն է: Իմ երեխաներն ու ամուսինը՝ առաջին տեղում:

Մենք սեփական տուն ունենք՝ այգով, որտեղ մեր երեխաները կարող են ժամանակ անցկացնել: Մենք ժամանակն անիմաստ չենք վատնւմ: Մենք դուր ենք գալիս թուրինցիներին, ու այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում: Իհարկե, չենք կարողանում հանգիստ շրջել խանութներվ, բայց պաշտպանիչ դիմակի շնորհիվ երբեմն ստացվում է փրկվել: Տարիներ առաջ մենք նույնիսկ կինոթատրոն էինք այցելում:

Կրիշտիանուն հիանալի հայր է: Նա լավագույն ամուսինն է, որի մասին ես երբևէ երազել եմ: Նա ինձ միանգամայն զարմացրեց ու գրավեց: Նա ինքնաքննադատ է, պատասխանատու ու սիրում է այն, ինչ անում է: Իդեալական համադրություն է»,- ասել է Ջորջինան La Gazzetta dello Sport-ի կողմից թողարկվող Sportweek ամսագրին տված հարցազրույցում:

Աղբյուրը՝ Armsport

Հետևեք մեզ նաև Telegram-ում