AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանն ու իր թիմը բանակ չեն ուզում ունենալ. «Փաստ»

 

«Մարտունակ և մեծ կարողություններով օժտված բանակը պետության անկախության, երկրի սահմանների պաշտպանության, տարածքային ամբողջականության և ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։ Իսկ երկրի հզորության չափանիշները սահմանելիս հաշվի է առնվում նաև բանակի ունեցած ներուժը։ Զինված ուժերի դերակատարությունը հատկապես բարձր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մենք գտնվում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում և երկու կողմից շրջապատված ենք թշնամական երկրներով։ Ավելին՝ 1918 թվականից սկսած մեզ հաջողվել է մեր պետականությունը պահպանել զինված պայքարի ու հերոսամարտերի շնորհիվ։ Եվ պատահական չէ, որ տարիներ շարունակ բանակը մեր հանրության շրջանում ամենաբարձր վստահությունը վայելող կառույցն է։ Սակայն այս տեսանկյունից լուրջ մտահոգության առարկա է այն, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո բանակը հայտնվել է իշխանությունների թիրախում։

Փաշինյանի կառավարման մոտ երեք տարվա ընթացքում բանակի դեմ ուղղված լուրջ արշավ է սկսվել։ Հանրության աչքում բանակի վարկանիշը գցելու համար հակաքարոզչություն և վարկաբեկման փորձեր սկսվեցին սպաների ու գեներալների նկատմամբ։ Դա լուրջ հարված հասցրեց մեր անվտանգությանը, քանի որ երկրի պաշտպանության գործում զինվորականների ներդրումը գնահատելու և արժևորելու փոխարեն ստեղծվում էր այնպիսի պատկերացում, թե գեներալներն ու սպաներն ուղղակի թալանչիներ են։ Քանի որ Փաշինյանի թիմը հիմնականում հեռու է պաշտպանության նշանակության ու յուրահատկության մասին տարրական պատկերացումից և գիտակցականությունից, ապա նրանք փորձում են իրենց վարկանիշը բարձրացնել զինված ուժերի վարկանիշի հաշվին։

Դրա համար է, որ փորձ արվեց ռազմական ոլորտի հերոսների փոխարեն հեղափոխական հերոսներ կերտել և իրենց կատարած հեղափոխությունն ավելի բարձր դասել, քան Արցախյան հերոսամարտը։ Դրա արդյունքում է, որ բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ հանրության աչքում ներկայացվում էին որպես սևեր և նախկիններ, իսկ անվտանգության մասին պատկերացումը ժամանակի ընթացքում իջեցվեց «տրուսիկ-մայկայի» ու «կլուբնիկի» մակարդակի։ Այս ամենի արդյունքում պրոֆեսիոնալ գիտելիքներ և փորձ ունեցող մեծ թվով զինվորականներ ուղղակի մեկուսացվեցին ռազմական գործից։ Ինչպես այլ կառույցներ, բանակն էլ ունի իր թերությունները, բայց չի կարելի այդ թերությունները շտկելու փոխարեն հիմքից թուլացնել զինված ուժերը։ Այլ կերպ ասած՝ «ունքը սարքելու տեղը աչքն էլ հանել»։

Եվ պատահական չէ, որ անվտանգության ոլորտի փորձագետների մեծամասնությունը գտնում է, որ Արցախում տեղի ունեցած պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն էլ բանակի վարկաբեկման արշավն էր։ Ժամանակը ցույց կտա՝ այս ամենը դիտավորյա՞լ էր (է) արվում, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ կապիտուլյացիոն պարտությունից հետո էլ իշխանությունների կողմից շարունակվում է բանակի թիրախավորումը, և անհասկանալի ու պրիմիտիվ պատճառաբանություններով զինված ուժերում բարձր դիրք զբաղեցնող սպաները կարող են հանկարծակի հեռացվել իրենց պաշտոններից։ Ակնհայտ է, որ Փաշինյանը սկսել է վտանգավոր խաղ, որն անցած երկուսուկես տարիների շարունակությունն է. հիմա նա փորձելու է իրեն փրկելու համար մեղքի ամբողջ բեռը բարդել ԶՈՒ ղեկավարների վրա, իմա՝ բանակի վրա:

Ճիշտ է՝ ԱԺ-ում հանգրվանած Փաշինյանի ուսապարկերը հայտարարում են, թե բանակը միայն կառավարության հրաժարականը պահանջող գեներալները չեն, սակայն նկատի ունենանք, որ հենց այդ գեներալներն են կազմում զինված ուժերի կառավարման կորիզը։ Ու այստեղ խնդիրը միայն անձնական հարց չէ, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը չէ, հարցն ավելի լուրջ հարթության մեջ պետք է դիտարկել։ Բանակի դեմ այս կործանարար արշավը շարունակվում է այն պարագայում, երբ Ադրբեջանը պատերազմից հետո էլ շարունակում է համալրել իր զինված ուժերը, աշխատանքներ տանել նոր սպառազինությունների ձեռքբերման, Թուրքիայի հետ համագործակցության խորացմամբ ու չի խորշում թուրք-ադրբեջանական զորավարժությունների տեսքով ավելի սուր ատամներ ցույց տալ հայկական կողմին։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանին ու իր թիմին, սորոսականների հետ ձեռք ձեռքի, պետք է, որ Հայաստանը ուժեղ բանակ չունենա, իսկ գուցե նաև ընդհանրապես բանակ չունենա։

Իրենցից ամեն ինչ սպասելի է։ Շատ հավանական է, որ իրենց թվում է, թե շուտով սահմանները բացվելու են ու թուրքերի և ադրբեջանցիների հետ կարող են «ախպերություն» անել, էլ բանակն ինչների՞ս է պետք: Այսօր աշխարհում կան երկրներ, որոնք, որպես այդպիսին, բանակ չունեն, սակայն այս դեպքում նրանք հաշվի են առնում անվտանգության հետ կապված քիչ թե շատ երաշխիքներ։ Մի՞թե Հայաստանը կարող է իրեն թույլ տալ հետևել Իսլանդիայի, Անդորրայի ու Վատիկանի օրինակին ու բանակի փոխարեն ազգային գվարդիա ստեղծել։ Մենք, իհարկե, վստահ ենք, որ երբեք նման բան չի լինի, ու եթե նույնիսկ դա այս իշխանությունների երազանքն է, ապա օր առաջ պետք է փշրել նրանց այդ երազանքները նույնպես, ինչպես երկարաժամկետ կառավարելու երազանքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Շիկահողի համայնքապետն ահազանգում է՝ գյուղացիներին զենք է անհրաժեշտ «Մենք որբացանք կրկնակի՝ կորցնելով Հայրենի հողն ու ու մեր Արյունը...». Նազենի Հովհաննիսյան Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով Նիկոլը Հայաստանը համառորեն վերադարձնում է 2020-ի սեպտեմբերի 26․ Միքայել Մինասյան Դատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը. ժուռնալիստների միություն Հայաստանից ասել են, որ դեմ չեն Ադրբեջանի մասնակցությանը. Խոսակցությունները հաստատվեցին Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Նիկոլ Փաշինյանն ասել է, թե երբ է հրաժարական տալու Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զզվում եմ ձեր տեսակից. Գայանե Ասլամազյան Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա. Նախարար Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն Հեսա ընտրությունները կլինի, կշպրտեք փողոց. Հովիկ Աղազարյանը՝ իրենց իշխանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Հետաքրքիր է` կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց զոհերի պաշտոնական թիվը Դավաճանին ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորանշանակ նախարարը պատրաստվո՞ւմ է կադրային «ջարդ» իրականացնել. մանրամասնում է Հայկ Չոբանյանը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին.Armlur «Այդպես էր պետք»․ Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հոտնկայս ծափահարելու մասին Փաշինյանը հոգեկան հիվանդ է և ստախոս․ թող քրեական գործ հարուցի. Մովսես Հակոբյան. 24news.am Գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի շենքը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պահանջել Ալիևը հոկտեմբերի 19-ից հետո. Նիկոլ Փաշինյանի նոր բացահայտումները Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է «Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան Հերիք ա Սյունիքի հարցը շահարկեք, սյունեցին խնդիր չունի, միշտ ապրել է թուրքի հետ. իմքայլական պատգամավոր. Hraparak.am ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից. «Իրավունք» Բարձրաստիճան զինվորականներին սպառնում են քրգործերով. «Ժողովուրդ» Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը. «Հրապարակ» Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. «Հրապարակ» Փաշինյանն առանձին-առանձին հանդիպումներ է ունենում իմքայլականների հետ. «Ժողովուրդ» Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան. «Իրավունք» «Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՄԻՊ Ալեքը ծառայակիցների հետ զրույցում միշտ ասում էր՝ «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն, որ մեզ մի բան լինի» Արամ Ա–ն արձագանքել է Միքայել Մինասյանի հայտարարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan