AM | RU
USD
EUR
RUB

Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է. Վահե Հովհաննիսյան

 

Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից…»։

Սա բաց տեքստով հայտարարություն է, որ Նիկոլը կամ կզիջի ամեն ինչ, կամ առաջիկայում մի գեղեցիկ օր ադրբեջանաթուրքական զորքերը կմտնեն Հայաստան։

Կարծում եմ, որ այսօրվա հանրահավաքի առանցքը պետք է լինի սա։ Եթե այսօրվա հարթակը ինքը գիտակցում է այս իրավիճակը, ապա պետք է կտրուկ փոխի իր բովանդակությունը և աշխատանքի ոճը։ Եթե չի գիտակցում, նա այս տեսքով անելիք չունի։

Եթե սա գիտակցում են նախկին նախագահները, ապա պետք է կտրուկ և հրապարակային հարթեն իրենց տարաձայնությունները և հանդես գան երկիրը Նիկոլից օր առաջ ազատելու վճռականությամբ։ Սա է «նախագահական պատասխանատվության» դրսևորումը։

Եթե սա գիտակցում է Հայաստանի ԳՇ և բանակը, ապա պետք է դուրս գան «արիստոկրատի» պոզայից ու կատարեն քայլեր, որը պարտավոր է անել ցանկացած երկրի բանակ՝ պետության փլուզման 100 տոկոսանոց վտանգի ժամանակ և դադարեն համեստորեն սպասել Արմեն Սարգսյանի՝ դժվար կայացվող որոշումներին։

Եթե սա գիտակցում է խորհրդարանական ընդդիմությունը, ապա պետք է դադարեցնի հեզաճկուն հանդիպումները Նիկոլի հետ ու դադարի իրենց ապագա մանդատների թիվը գերնպատակ համարել։

Եթե սա գիտակցում են հանրային դեմքերը, հրապարակային գործիչները, ապա պետք է աներևակալի ահազանգ հնչեցնեն։

Եթե սա գիտակցում է ԱԱԾ-ն, ապա գործելու ժամանակը հիմա է, որովհետև վաղը գործելու իմաստ էլ չի լինելու։

Ես չգիտեմ՝ ով ինչքան է գիտակցում իրավիճակի լրջությունը, վտանգի սրությունը, բայց ժողովուրդը դա չի գիտակցում։ Ուրեմն՝ օրերի խնդիր պետք է դառնա ողջ երկրով մեկ արշավը՝ բացատրել, արթնացնել, ոտքի հանել ժողովրդին։

Մենք ինչո՞վ ենք զբաղված. Էդմոնը Նիկոլին ինչ ասաց, «Սողոմոնյան Գագոն» ինչ գրեց, ում ասուլիսն ով լայքեց կամ դիսլայքեց, ում թիմից ով ինչ ստատուս գրեց… Սա՝ թուրքական պոտենցիալ ներխուժումից ու պետություն կորցնելուց հինգ րոպե առաջ։
Այս իշխանությունից որևէ բան սպասել պետք չէ. դատելով զարգացումներից՝ նրանք խորը թելերով կապված են թուրքական շահի հետ։ Ով ինչքան խորը՝ ես չգիտեմ, դա կարող է պարզել միայն քննությունը։ Բայց որպես հավաքական միավոր՝ այս իշխանությունը Չպետությունն է։ Նրանք մտածում են միայն իրենց լինելու մասին ու առավելագույնը կարող են Սպարապետի շիրիմին կոկորդիլոսի արցունք թափել ու կործանել երկիրը։

Թուրքական կողմը կոնկրետ ձևակերպումներով ու կոնկրետ քարտեզներով է ցույց տալիս, թե ինչպես է առաջիկայում մասնատելու Հայաստանը։ Կոնկրետ զորավարժություններ են անում։ Կոնկրետ ճնշումներ ու կոնկրետ ժամկետներ։
ՀՀ իշխանությունը նույնպես «զորավարժություններ» է կազմակերպում՝ հրապարակի բերովի միտինգի և հայկական բանակի դեմ գործողությունների տեսքով։

Պայքարի մի հստակ բանաձև կա՝ ամեն ոք, ով որոշել է պայքարել, դա անում է ոչ թե հարթակի, ոչ թե այս կամ այն մարդու կամ կուսակցության, այլ՝ իր երեխաների համար։ Ու պետք չէ մեղադրել մյուսին, թե լավ չեն պայքարում։ Ամեն ոք հանուն իր երեխայի պետք է անի պայքարը։

Եվ բոլոր նրանք, ովքեր միշտ դիտորդ են, ովքեր ամեն արհեստական պատճառաբանություն բերում են, թե ինչու են տանը ու անտարբեր, թե ինչու են վախենում, պետք է հստակ իմանան, որ եթե շարունակվի այդպես, ապա շատ շուտով ավելի մեծ ու բնական վախենալու պատճառ կարող է լինել։

Սկսվել և մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զենքով, պրոպագանդայով, տնտեսությամբ, հետո կգան թուրքական բանկերը, բիզնեսները, որոնք սահուն կխժռեն ամեն ինչ։ Ահռելի քանակությամբ ձեռք կբերվեն անշարժ գույք և հողեր։ Կստիպեն՝ փոխել օրենքները։

Այս իշխանությունը կա՛մ ի սկզբանե, կա´մ կատարված փաստի արդյունքում հանձնվել է թուրքերին։ Այն չունի դիմակայելու ռեսուրս։ Այն չի հասկանում, որ խաղաղ մրցակցությունը նույնպես կոշտ մրցակցություն է։ Չի պատկերացնում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ պայմաններում պետք է արժանապատիվ հարաբերություններ ձևեավորել, ոչ թե՝ հանձնվել։

Մեր առաջ դրված հարցը մեկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թե՞ ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Երևանի կենտրոնում Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է «Ինտեր» Իշխանությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգված են բացառապես պաշտոններով Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին. «Իրավունք» Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ» Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan