Ռուսաստանը Թուրքիայում, այնուամենայնիվ, ատոմակայան կկառուցի. «Հայաստանի Հանրապետություն»

Ռուսաստանը Թուրքիայում, այնուամենայնիվ, ատոմակայան կկառուցի. «Հայաստանի Հանրապետություն»

«2020 թ․ հոկտեմբերի 26-ին «Փրայմը» լուր էր տարածել, թե Ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն դուրս է գալիս թուրքական «Akkuyu» ԱԷԿ նախագծային ընկերությունից: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը Թուրքիայում, այնուամենայնիվ, ատոմակայան կկառուցի։ Օրեր առաջ «Ռոսիա» հեռուստաալիքը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը կտան «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը: Այսպիսով, թուրքական Մերսին նահանգում, Միջերկրական ծովի ափին, 4 էներգաբլոկներով եւ 1200 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի շահագործումը նախատեսվում է մինչեւ 2023 թ.։

Ի՞նչ կատարվեց այս ամիսների ընթացքում։ Սա մեզ հետաքրքրում է այն համապատկերում, որ Թուրքիան ուզում է ունենալ ատոմակայան, ընդ որում, ոչ միայն մեկը, եւ փակել տալ հայկական ատոմակայանը։ Համենայնդեպս, Անկարան տարիներ շարունակ միջազգային հարթակները բաց չի թողնում՝ հայկական ատոմակայանի փակման հարցով անհեթեթ ինչ-որ թեզեր ու «պնդումներ» առաջ քաշելու համար։

Թուրքիան իր քայլ անում է ատոմային էներգետիկա ունենալու, մենք պետք է արագ զարգացնենք մեր ունեցածը»:

]

Հետևեք մեզ նաև Telegram-ում