Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են

Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են

Չորեքշաբթի երեկոյան Դոհայի օդանավակայանում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն: Ռուս նախարարը առաջինն է ժամանել Էր-Ռիադից, իսկ թուրքը՝ Բիշքեկից: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

«Ո՞ւր է իմ նվերը Բիշքեկից»,-կատակել է Սերգեյ Լավրովը՝ սեղմելով Մևլութ Չավուշօղլուի ձեռքը: Ի պատասխան՝ վերջինս նկատել է. «Կարծես թե ամբողջ ռուսական պատվիրակությունն արդեն պատվաստվել է»:

Սկսելով բանակցությունները՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ հենց այսօր երկու երկրների նախագահները տեսակոնֆերանսի ռեժիմով մասնակցել են թուրքական «Ակքույու» ԱԷԿ-ի երրորդ բլոկի հիմքի համար բետոնի լցման արարողությանը: Մևլութ Չավուշօղլուն ցավով նշել է, որ թռիչքի պատճառով իրեն հաջողվել է դիտել հեռարձակման միայն մի փոքրիկ հատվածը:

Հինգշաբթի օրը երկու նախարարներն էլ կհանդիպեն Կատարի իրենց գործընկերոջ ՝ Մոհամմադ բին Աբդուրահման Ալ Թանիի հետ, և եռակողմ բանակցություններ կանցկացնեն: Հանդիպման հիմնական թեման կլինի Սիրիան: Դոհան վաղուց Մոսկվային առաջարկել է այս ձևաչափը, որը կարող է լրացնել Սիրիայի հարցով այլ հարթակներին: Արդյոք այն կդառնա մշտական, դեռ պարզ չէ: Արաբական երկրները հույս ունեն, որ ապագայում կկարողանան ավելի ակտիվորեն մասնակցել սիրիական հարցի կարգավորմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում