Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքում

Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքում

Արդեն 4 ժամից ավելի է, ինչ «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ գազամատակարարման ռեժիմի և վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Գևորգ Սաֆարյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզի Կոտայքի ճանշինի ծառայողները Նուռնուս գյուղի վարչական տարածքում պահպանում են վարորդների անվտանգությունը, որպեսզի մոտ 25 տոննա կշռով քարերին ավտոմեքենաների բախում տեղի չունենա, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ժամը 17:50-ի սահմաններում Աբովյանի ԳԳՄ ահազանգ է ստացվել, որ քարաթափման հետևանքով վնասվել է Նուռնուս գյուղը սնուցող գազատար խողովակը, ինչի հետևանքով նաև սկսվել է գազի արտահոսք:

Օպերատիվորեն ժամանած Աբովյանի ԳԳՄ ծառայողները նախ դադարեցրել են գազամատակարարումը, իսկ այս պահին էլ Կոտայքի ճանշինի և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ խմբի պատասխանատու Գեղամ Ղազարյանի գլխավորությամբ, փորձում են միջոցներ ձեռնարկել և մասամբ ճանապարհի եզրին հայտնված այդ մի քանի տոննա կշռով քարերը հեռացնել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում