Փաշինյանն ու Պուտինը քննարկում են Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հարցը
07/04/2021 17:30
Նմանատիպ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հանրապետությունում նոր ԱԷԿ կառուցելու հնարավորության մասին: Այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի բանակցությունների օրակարգում է, փոխանցում է Aysor.am-ը։
«Տնտեսական համագործակցության խնդիրները մեզ համար շատ կարևոր են: Հուսով եմ, որ այսօր մենք կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր, և ես ուզում եմ ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու հնարավորությունը», – ասել է Փաշինյանն այսօր Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում