«Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը կնշանակվի Տավուշի մարզպետ
07/04/2021 20:30
Նմանատիպ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կշանակվի Տավուշի մարզպետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության առաջիկա նիստի օրակարգից, որում ընդգրկված է Ղալումյանին մարզպետ նշանակելու նախագիծը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- ասված է նախագծում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում