AM | RU
USD
EUR
RUB

Արցախը Հայաստա՞ն է, թե՝ վերջ․ Վահե Հովհաննիսյան

 

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև։

Ստեփանակերտյան հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը սկիզբ դրեց Կովկասում խոշոր փոփոխությունների, մեզ համար` պատմական աղետի։ Կարծում եք` առաջիկա ընտրություններում այս թեման կքննարկվի՞։ Եթե ոչ, այդ դեպքում ինչի՞ մասին է այս ընտրությունը։
Կա մի ճշնող տպավորություն, որ հայ քաղաքական միտքը զբաղված է «պետական ժուլիկությամբ»։
Առ այս պահը չի ձևակերպվում, թե ինչին ինչ ենք հակադրում, ինչի դեմ ենք պայքարում և հանուն ինչի։

Փաշինյանն ու պետությունն անհամատեղելի են. իսկ քանի՞ տոկոսն է սա հասկանում։ Դժվար է ասել, որովհետև հարցի պատասխանը կախված է «իսկ քանի՞ տոկոսն է կարևորում պետությունը» հարցից։

Փաշինյանի գլխում գաղափարները և ծրագրերը հակառակ հերթականությամբ են, և այդ աղավաղված իրականությամբ է արդեն երեք տարի քարշ գալիս մեր պետությունը։ Նրա պատկերացումների աներևակայելի վտանգավորությունն ամեն հարցում է. քովիդի սահմանափակումների սկզբնական փուլում նա հայտարարեց, որ տնտեսական փլուզումները դրական են, քանի որ մեզ նոր տնտեսություն կառուցելու հնարավորություն են տալիս։ Աղետը Փաշինյանի նորման է։ Պատկերացնու՞մ եք՝ գործող տնտեսական հզորությունների փլուզման մեջ երկրի ղեկավարը դրական բան տեսնի։

Բայց աշխարհի և պրոցեսների մասին այդ ոչ առողջ պատկերացումներով մենք ապրել և ապրում ենք.

■ Պետք էր Արցախի վերջը տալ, որ հետո՞ բանակցեինք Արցախի հարցով
■ Պետք էր բանակը կործանել, որ հետո՞ սկսեինք բանակի լայնածավալ բարեփոխումները
■ Պետք էր մի ողջ սերունդ զոհել, որ հետո՞ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցեինք
■ Պետք էր Ռուսաստանի հետ փչացնել հարաբերությունները, որ հետո՞ անչափահասի հայացքով օգնություններ խնդրեինք։

Օրինակներ կարելի է անվերջ բերել, հարցը դա չէ. հարցը տրամաբանությունն է, որով այս մարդը ապրում է։ Եվ նա իսկապես այդպես է պատկերացնում իրականությունը։ Եվ հայ ժողովրդին սպասում է հենց այս տրամաբանությունը, եթե Փաշինյանը շարունակի ունենալ պետություն կառավարելու լծակ։ Նրա շուրջ ամեն ինչ պարզ է։ Բայց ինչի՞ մասին են մյուսները։

17-ի մարզային հանրահավաքները հիշեցնում են 2015 թ-ի «Ոչ»-ի քարոզարշավը, երբ ոչ-ի իրական համակարգը ջարդելուց հետո, իշխանությանը պետք էր ոչ-ի քարոզարշավի կարիկատուրա։ Ու այն ժամանակ ոմանք սիրով դա անում էին։

Ինչի՞ համար է 17-ի մարզային արշավը։ Կա՞ մեկը, որ դա կբացատրի։ Իհարկե մարզային ակտիվությունը շատ կարևոր է, թերևս՝ ամենակարևոր քայլերից մեկը, և դա պետք էր սկսել 4-5 ամիս առաջ, բայց դա այդպես չի արվում։ Մարզային հյուրախաղերը մարզերում աշխատանքի գաղափարի հետ որևէ ընդհանրություն չունեն։ Մարզային փայլուն աշխատանք հիմա տանում է իշխանությունը. պահանջարկին համապատասխան՝ առնում, վճարում, խոստանում, խաբում և այլն։

Մյուս կողմից՝ դիտելով մեկ այլ ուժի՝ խաղողի «շպալի» կոնսոլիդացնող գաղափարի շուրջ հանդիպման կադրերը, համոզվում ես, որ սեփական այգու խաղողի շպալը հունիսի 20-ի մի զգալի տոկոս ընտրողի համար Շուշիից, Սյունիքից և պետությունից ավելի կարևոր է լինելու։

Իսկ եթե դա այդպես է, ապա իշխանությունը, որպես ամենամեծ ընտրակաշառք բաժանելու պոտենցիալ ունեցող միավոր, դա անելու է։ Ու այդ հարցում չի բացառվում, որ գործարքի է գնալու իր համար ամենահարմար ընդդիմադիրների հետ։
Հարցը նույնն է՝ ինչի՞ մասին է այս ընտրությունը. եթե խաղողի շպալի ու սոցիալական կաշառքի, ապա իշխանությունը հաղթելու է, եթե քաղաքացիական ընդզման, քաղաքացիական գիտակցության և ինքնապահպանման համազգային բնազդի, ապա իշխանությունը ոչ մի շանս չունի։

Բայց որպեսզի դու ընտրությունների հիմնական հարցը ճիշտ ձևակերպես, պետք է աշխատել։ Պետք էր աշխատել երեկ։ Բայց չի երևում այն մեքենան, որը սկզբում կձևավորի անհրաժեշտ մթնոլորտ, հետո կձևավորի անհրաժեշտ կառույցներ, հետո կստանա անհրաժեշտ ձայներ, և վերջում՝ կպահի այդ ձայները։

Ընտրության արդյունքը կախված է լինելու ընտրության առարկայից։ Այս պահի դրությամբ միջին վիճակագրական ընտրողը չգիտի, թե ինչի մասին է այս ընտրությունը, ո՞րն է այս ընտրության թեման, ո՞րն է այս ընտրության հիմնական հարցը։ Այստեղ է հիմնական խնդիրը։ Անհստակ հարցի պարագայում՝ Փաշինյանը չի պատասխանելու՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ, մի ամբողջ սերունդ ինչո՞ւ կոտորեցիր, ինչո՞ւ շատ ավելի շահեկան վիճակում չդադարեցրեցիր պատերազմը, ինչո՞ւ ողջ ժողովրդին թշնամացրեցիր իրար հետ և այլն և այլն։

Իսկ ճիշտ ձևակերպված հարցն էապես նվազեցնելու է իշխանության արյունոտ հիստերիայի նոր ալիքի հնարավորությունը, և կտրուկ մեծացնելու է քաղաքացու՝ ռացիոնալ ընտրության հավանականությունը։

 

Լրահոս
Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը․ Պեսկով Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից զգալի կնվազի Ստեղծված իրավիճակը փոխել է պետք, բայց արդյո՞ք ընտրությունն է այդ ճանապարհը․ Հ․ Մելիք-Շահնազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում կրկին ինքնաթիռ է կործանվել Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ. «Հրապարակ» Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Կեցցե Նիկոլ Փաշինյանը, և յուր քավորը, բնականաբար. «168 ժամ» «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ) Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Միքայել Մինասյանի հարցազրույցը` ուղիղ Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հեռանում է Նիկոլ Փաշինյանի երեխաները «Կասկադի» սրճարանում կյանքն են վայելում. Mediaport «Դոնբասում իրադրությունը մնում է բարդ և սրվելու միտում ունի». Զախարովա Մահացել է Էլիզաբեթ 2-րդի ամուսինը` 99-ամյա արքայազն Ֆիլիպը Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին Ադրբեջանից Ադրբեջանի կոդով ցանկ են ուղարկել ինձ, ասել են, որ երեխան իրենց մոտ է. Ծնող Ավելացնելու բան չունենք. Ավինյանի խոսնակը` Մուրադովի հայտարարության մասին Ձեր պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը․ Ռուստամ Մուրադովը՝ գերիների մասին Սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ․ ՈՒՂԻՂ Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր արունակվում է Զանգելանի ուղղությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan