Ավելացնելու բան չունենք. Ավինյանի խոսնակը` Մուրադովի հայտարարության մասին
09/04/2021 15:44
Նմանատիպ
Այս թեմայի վերաբերյալ մեր հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը՝ անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանը:
Նշենք, որ «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, ինչին ի պատասխան Ռուստամ Մուրադովն ասել էր. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանց հարցրեք, մոլորության մեջ են գցում բնակչությանը»։
Դիտարկմանը, որ կոնկրետ մեղադրանք է հնչեցվում, Տիգրան Ավինյանի խոսնակը կրկնեց, որ ավելացնելու ոչինչ չունեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում