«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան

«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը հերքեց Օնիկ Գասպարյանի հայտարարությունը` նշելով, որ նա ճիշտ հակառակն է պնդել։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ դեռ 2020-ի նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել ու ասել, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈւ գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։

«Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն։ Ընդհակառակը, 2020-ի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած անվտանգության նիստի ժամանակ Գասպարյանն ասել է` հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, քանի որ օգոստոսի 21-ին ԱԽ նիստի զեկույցում հավաստիացրել է` արցախյան ուղղությամբ կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել ու ձախողել հակառակորդի հարձակումը։

 

Read more: https://armeniasputnik.am/politics/20210414/27167904/onik-gasparyany-chi-asel-vor-petq-e-kangnecnel-paterazmy.html

Հետևեք մեզ նաև Telegram-ում