Կորոնավիրուսից 19 մահվան դեպք է գրանցվել մեկ օրում

Կորոնավիրուսից 19 մահվան դեպք է գրանցվել մեկ օրում

Ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208520 դեպք, որոնցից 187466-ն` առողջացած, 3878-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16196 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել 935427 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3844 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք:

Ունենք 210 առողջացած և 19 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 980 է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում