Հայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում
19/04/2021 15:03
Նմանատիպ
Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում:
Այս մասին Ստրասբուրգից հայտնում են հայկական պատվիրակության անդամները:
«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին»,-նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում