Ուկրաինացի պատգամավորի ելույթը ԵԽԽՎ-ում ավարտվել է սկանդալով

Ուկրաինացի պատգամավորի ելույթը ԵԽԽՎ-ում ավարտվել է սկանդալով

Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ապրիլի 20-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում ելույթի ժամանակ հանել է ուկրաինական դրոշը, ինչից հետո ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսը ընդհատել է Գոնչարենկոյին, մատնացույց է արել կանոնների խախտումները և պահանջել լքել դահլիճը: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:

«Զեկույցում մի բառ չկա անդամ երկրների տարածքային ամբողջականության, անդամ երկրների ինքնիշխանության մասին: Եվրոպայում հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ: Եվրոպայում պատերազմներ են ընթանում: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել սա: Ձեզանից շատերը մոռանում են այս մասին: Ես վերցրել եմ հետս այս դրոշը»,– նիստի ժամանակ ասել է Գոնչարենկոն:

Դրանից հետո Գոնչարենկոյի խոսափողն անջատվել է, և Դամսը կարգի է հրավիրել ուկրաինացի պատգամավորին, ինչպես նաև խնդրել արձանարություն պատրաստել դեպքի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում