AM | RU
USD
EUR
RUB

2020 թ. ոչ պատերազմական գործողությունների հետևանքով գրանցվել է մահացության 100 դեպք. ՀՔԱՎ

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է 2020 թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/ԼՂ զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը՝ դասակարգված ըստ պատերազմական գործողությունների հետ կապ ունեցող և դրանց հետ չառնչվող դեպքերի։

ՀՔԱՎ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից:

Տեղեկանքում առանձին անդրադարձել ենք 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անթաքույց և անմիջական աջակացությամբ, նաև վարձու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի թվին։ Եթե համեմատենք ԱՀ/ԼՂ ՊՆ կողմից հրապարակված (3015), միայն լրատվամիջոցներով հրապարակված (104), և ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած անձանց (47) տվյալներով զոհվածների թիվը ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած թվի (3621) հետ, պարզ է դառնում, որ այս պահին 455 զոհվածների անուններ դեռևս չեն հրապարակվել ո՛չ պաշտոնապես, ո՛չ լրատվամիջոցներով։

Այսպիսով, չնայած անցել է արդեն հինգ ու կես ամիս պատերազմական գործողությունների ավարտից հետո, սակայն մինչ այժմ զոհվածների վերջնական թիվը հայտնի չէ։

ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2020 թ․-ին գրանցվել է պատերազմական գործողություններով չպայմանավորված 100 զինծառայողի մահվան ելքով դեպք։

Դրանցից 25-ը առողջական խնդիրների հետևանքով են, 22-ը՝ ավտովթարի, 18-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 17-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 9-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու, 1-ը՝ մեղվի խայթոցի, 1-ը՝ էթիլ սպիրտով թունավորման, 1-ը՝ տանը շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով), 4-ը՝ սպանության (2-ը՝ դիտավորյալ, 1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 1-ը՝ մարտական հերթապահություն/ ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ ականի պայթյունի:

2020 թ. մահացության 100 դեպքից միայն 44-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 56 դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

Նշված 56 դեպքերից 24-ի մասին առաջնային տեղեկատվությունը տարածվել է զանգվածային լրատվամիջոցներով, իսկ մյուս 32 դեպքի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի է դարձել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ քննչական կոմիտեին ուղարկված տեղեկատվության հարցումների պատասխաններից:

Ընդ որում, պաշտոնապես չհրապարակված 56 դեպքերի թվում կան և՛ ծառայության հետ կապված (13), և՛ չկապված (42) մահվան դեպքեր, ինչպես նաև 1 դեպք, որի մասին հայտնի չէ՝ արդյոք այն կապված է զինծառայության հետ, թե ոչ:

Այսպիսով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ պաշտոնական մարմինները շարունակում են զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ նույնիսկ այն դեպքերում տեղեկություն չտրամադրել, երբ, ըստ իրենց գնահատման, դեպքերը կապված են զինվորական ծառայության հետ:

2019 և 2020 թվականներին արձանագրված մահվան դեպքերի պատճառները համեմատելով՝ արձանագրում ենք, որ 2020 թ․ 13-ով ավելացել են հրադադարի, գրեթե կրկնակի անգամ՝ 8-ով` ինքնասպանության, 12-ով` առողջական խնդիրների, 7-ով` դժբախտ պատահարների, 6-ով` ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը:

 

Լրահոս
Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Հասկանալի էր, որ արդեն գարնանն ադրբեջանցիներն Օմարով գալու էին և զբաղեցնեին իրենց ցանկացած բնագիծը. Վարագյան Սյունիքում Մուրադովի մասնակցությամբ անցկացվող բանակցություններն ավարտվել են Նոր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ Սուլեյմանիի սպանությունից Մենք պատասխանելու ենք, մի քիչ համբերություն ունեցիր, մի քիչ՝ այ էսքան. Սերժ Սարգսյանը` լրագրողին (տեսանյութ) Փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին «Սիրեք ու գնահատեք երջանկությունը. այն ծնվում է ընտանիքում»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարը «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին ՄԻՊ-ը եղել է Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում Իսրայելի դրոշների պատճառով Զարիֆը չեղարկել է այցը Ավստրիա ՀՀ սահմանի իրավիճակն աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար․ ԱԽ քարտուղարը հանդիպել է տաջիկ գործընկերոջը Ադրբեջանն օդ է բարձրացրել իր Բայրաքթարներն ու մյուս ԱԹՍ-ները. Իրականացվում են ուսումնական թռիչքներ Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք. РИА Новости Այսօրվանից 141 օրով կանգնեցվում է ատոմակայանը. փորձագետ Ադրբեջանը ՀՀ-ում կիրառում է այն ռազմավարությունը, որը Թուրքիան կիրառել էր Սիրիայում. թուրքագետը՝ Սյունիքի դեպքերի մասին Ո՞րն է լինելու ՀՀ սահմանից Ադրբեջանին դուրս հանելու և ելման դիրքեր վերադարձնելու գինը. Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան «Հայաստան» դաշինքի հետ մեր նպատակները նույնն են, պարզապես ժողովրդին այլընտրանք ենք առաջարկել. Դավիթ Հարությունյան Այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ. Սերժ Սարգսյան Բոլորիս սխալների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ. Արթուր Վանեցյան Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք Ներկայացվել է «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը «Ասեմ ուղիղ». Սերժ Սարգսյանն նշել է՝ ինչու է դաշինք կազմում Վանեցյանի հետ Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան ՀՀ-ն հուսով է, որ Ադրբեջանը կանսա ՀՀ տարածքից զինուժը դուրս բերելու միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման Մենք խաղաղ էինք մեր լեռների պես. Ֆրանսիայի դեսպանի գրառումը Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին ՀՀ ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետդեպի օգտագործած եզրույթների վերաբերյալ․ Tert.am Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կան բերման ենթարկվածներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Վերելակից՝ Սև լիճ․ Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ» Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Անկախ պատգամավորների նոր նախագիծը. «Հրապարակ» Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ» Իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում. «Փաստ» Թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan