Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը

Հրայր Թամրազյան. – Տիկին դեսպան, պատերազմի ժամանակ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները խոսում էին Փաշինյանի և արտգործնախարարի հետ, հանդես եկան մի քանի հայտարարություններով, կոչ արեցին երկու կողմերին հասնել հրադադարի շուրջ համաձայնությանը։ Չնայած այս ջանքերին, ԱՄՆ-ին չհաջողվեց կանգնեցնել պատերազմը, դա հաջողվեց անել Ռուսաստանին։ Արդյոք դրա պատճառն ա՞յն է, որ ԱՄՆ կորցրել է իր հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, թե՞ Ռուսաստանն է դարձել ավելի հզոր։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

Լին Թրեյսի. – Եթե հիշում եք, հրադադարի հասնելու մի քանի փորձեր եղել, որոնք արդյունք չեն տվել, ընդ որում առաջին փորձը Ռուսաստանի կողմից էր։ Եվ այնուհետեւ անշուշտ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փորձերն էին։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում