Լավրովը՝ Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմի հավանականության մասին

Լավրովը՝ Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմի հավանականության մասին

Դոնբասում Ուկրաինայի հետ պատերազմից կարելի է և պետք է խուսափել, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է ուկրաինական կողմին, նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմին, ես չեմ պատրաստվում գուշակել, քանի որ արտաքին հատկանիշներով նրա համար գլխավորն իշխանության ղեկին մնալն է, և նա դրա համար պատրաստ է վճարել ցանկացած գին, այդ թվում՝ աջակցել նեոնացիստներին և ծայրահեղականներին, որոնք շարունակում են Դոնբասի աշխարհազորայիններին ահաբեկիչներ հայտարարել»,- հավելել է նախարարը:

Ինչպես նշում է գործակալությունը, արևմտյան երկրները վերջին շրջանում իրենց դժգոհությունն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից զորքերի տեղաշարժի կապակցությամբ։

Ի պատասխան Կրեմլում հայտարարում են՝ Պաշտպանության նախարարությունը կարող է երկրի տարածքում իր հայեցողությամբ տեղափոխել իր անձնակազմը, և դա «չպետք է որևէ մեկին անհանգստացնի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում