Նիկոլ Փաշինյանին օդանավակայանից բերելու համար կաթվածահար են արել քաղաքի՝ տվյալ հատվածի երթևեկությունը

Նիկոլ Փաշինյանին օդանավակայանից բերելու համար կաթվածահար են արել քաղաքի՝ տվյալ հատվածի երթևեկությունը

168.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին վրդովված բողոքում էր իշխանությունների երթևեկից:

«Ձեզ բազմաթիվ օրինակներից միայն մեկը բերեմ: Երեկ՝ ժամը 22.30-ի շրջանում, Աթենքի փողոցը Իսակովի պողոտային կապող հատվածում աննկարագրելի իրարանցում սկսվեց: Ճանապարհային ոստիկանը կտրուկ կտրեց դեպի Իսակովի պողոտա ընթացող մեքենաների ճանապարհը՝ վթարային սարսափելի իրավիճակ ստեղծելով»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ սկզբում անգամ մտածել են, թե ոստիկանները հանցագործ են վնասազերծում:

Սակայն քիչ անց նկատել են Կենտրոնից Իսակովի պողոտայով մեծ արագությամբ հավանաբար դեպի օդանավակայան սլացող բազմաթիվ պետական համարանիշներով թվով մոտ 10 մեքենաներ, որոնցից 3-ը եղել են ՃՈ տարբերանշանով, մնացածը, քաղաքացու խոսքով, հիմնականում սև ամենագնացներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում