Եվրոպական երկրները զգուշորեն թուլացնում են կորոնավիրուսի սահմանափակումները

Եվրոպական երկրները զգուշորեն թուլացնում են կորոնավիրուսի սահմանափակումները

Եվրոպական մի շարք երկրներ զգուշորեն սկսում են թուլացնել COVID-19-ի սահմանափակումները՝ չնայած որ վարակման մակարդակը և վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների քանակը շատ դեպքերում մնում են բարձր: Այս մասին գրում է Euronews-ը։

Ֆրանսիայում այսօրվանից վերացվում է ներքին ճանապարհորդության արգելքը, և միջնակարգ ու ավագ դպրոցի աշակերտները մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ վերադառնում են դպրոց:

Բայց գիշերային պարետային ժամը պահպանվում է, իսկ Ֆրանսիայի սրճարանների և ռեստորանների բացօթյա տեռասները չեն վերաբացվի մինչև մայիսի 19-ը` թանգարանների, կինոթատրոնների, թատրոնների և համերգասրահների հետ միասին։

Ֆրանսիան ամեն օր հաղորդում է 22,000 նոր հաստատված դեպքերի մասին, ինչը պակաս է այս ամսվա սկզբի մոտ 40,000-ից: Կիրակի օրը 5,585 հիվանդներ դեռ գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում:

Հունաստանում նոյեմբերից գործող մի շարք սահմանափակումներ ևս հանվում են այսօրվանից, ռեստորաններն ու սրճարանները կարող են ընդունել այցելուներին դրսում: Զբոսաշրջության հետ կապված բիզնեսներն ու ծառայությունները պատրաստվում են կրկին գործել մայիսի 15-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում