Արթուր Դավթյանը՝ Արթուր Վանեցյանի՝ ընտրություններին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արթուր Դավթյանը՝ Արթուր Վանեցյանի՝ ընտրություններին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարի ճանապարհ եմ մաղթում իմ երբեմնի գործընկեր պարոն Վանեցյանին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարող է ասել այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրենը պատրաստվում է, այսպես ասած, նախկինների հետ մասնակցել ընտրություններին:

Դավթյանն ասաց, որ իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է միայն մասնագիտական գործունեության դաշտում. «Այդ ընթացքում բազում գործընկերներ եմ ունեցել, որոնք իրենց դրսևորումների ֆրոնտները տարբեր մոտիվներով փոխել են: Իրենք ինձ կհետաքրքրեն այնքանով, որքանով որ իմ լիազորությունների իրականացման տիրույթում կհայտնվեն: Մնացածի հետ գործ չունեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում