AM | RU
USD
EUR
RUB

Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արկադի Տեր -Թադևոսյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջը։

Արկադի Տեր -Թադևոսյանի կենսագրությունը

Ծնվել Է 1939 թ․ մայիսի 22-ին Թբիլիսիում: Ավարտել Է Բաքվի բարձրա­գույն համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը (1962թ.) և Լենինգրադի թիկունքի և տրանսպորտի ռազմական ակադեմիան (1972թ.):

1962-1990 թթ. ծառայել է Լենինականում, Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, Երևանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում:

1990թ. մայիսին զինվորագրվել է «Սասունցի Դավիթ» կամավո­րական ջոկատին, ապա ծառայել ՀՀ Պաշտպանության կոմիտեում: 1991թ. հունիսին ՀՀ ՊԿ կողմից գործուղվել է ք. Ստեփանակերտ՝ ԼՂ ինքնապաշտպանական ուժերը համակարգելու և ղեկավարելու: 1992թ. նշանակվել է ԻՊՈւ հրամանատար:

1991-1992թթ. Տեր- Թադևոսյանը ղեկավարել է Տողի, Սարիշենի, Մարտակերտի, Խոջալուի, Հադրութի և ԼՂ այլ բնակավայրերի և շրջան­ների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերը: Հենց այդ ժամանակ էլ նրան անվանել են «Կոմանդոս»: 1992 թ. նրա ղեկավարությամբ մշակվել է Շուշիի ազատագրման գործողությունը, որը կրել է «Հարսանիք լեռներում» ծածկանունը և 1992թ. մայիսի 8-9-ր իրագործվել է ռազմավա­րական և մարտավարական բարձր մակարդակով:

1992-2001 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ-ում: 1992- 1993 թթ. եղել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, այնուհետև ոչ համազորային պատրաստության վարչության պետ:

1993-1995 թթ. ղե­կավարել է ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը:

1996 թ. եղել էՀՀ Պաշտպանության նախարարի օգնականը: 2001 թվականից ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական րնկերության նախագահն է:

1998-ից Երևանի Պատվավոր քաղաքացի է:

2009 թ. մայիսի 8-ին արժանացել է ԼՂՀ «Արցախի Հերոս» բարձրագույն պարգևին և ստա­ցել «Ոսկե Արծիվ» շքանշան:

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

2016 թ. սեպտեմբերին ՀՀ նա­խագահ Ս. Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով:

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

2021 թ․ մարտի 31-ին մահացել է։

Լրահոս
Բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին․ Հոխիկյան ՀՔԾ–ն «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանն այսօր նոր որոշում է ստորագրել Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը հայտարարություն է տարածել Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ Կրակոցներ՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսական մամուլին բարկացրել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա բացելու լուրերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու մասին Ի՞նչ տեղի կունենա, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չվերցնեն մանդատները. պարզաբանում է Աթանեսյանը «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան Բայրամովը՝ Երևանից ունեցած ակնկալիքների մասին Ով, որ մարզում է առավելագույն ձայներ հավաքել Կրեմլի արձագանքը Փաշինյանի հաղթանակին Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից. պարզաբանում է ԿԸՀ նախագահը Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է. գիշերը ձերբակալել են Մանախին Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. Արցախի ԱԻՊԾ Ռոբերտ Քոչարյանը հավաք է հրավիրել Ադրբեջանը Հայաստանից գումարային փոխհատուցում է պահանջում Բաքվում սկսվել է 13 հայ ռազմագերիների գործով դատը Հայ ժողովուրդը պարտվեց ինքն իրեն. Սենոր Հասրաթյան Նոր Ազգային ժողովի պատգամավորների անունները «Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր Մկրտչյան Արդյունքները պետք է բողոքարկվեն պարտադիր․ խախտումներն ահռելի էին․ Էլիբեգովա Տիգրան Մուկուչյանը՝ երեկվա հոսանքազրկումների մասին Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ Կառավարություն ձևավորելու համար Փաշինյանին չի բավարարել 0,08 տոկոս․ ТАСС «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Որ ուժը քանի մանդատ կունենա ապագա խորհրդարանում Ընտրության արդյունքները բոլոր 2008 տեղամասերից ԿԸՀ պաշտոնական կայքի վերջին տվյալները Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ. Արմեն Աշոտյան Մեղրին ընտրել է Նիկոլ Փաշինյանին 946 ընտրատեղամասերի արդյունքը «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները Ընտրության արդյունքները 706 տեղամասերում Ընտրության արդյունքները 607 տեղամասերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan