Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով

Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով

Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր էջում կիսվել է տեղեկություններով, որոնք վերաբերում են Արցախում Նժդեհի արձանին ու որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելուն:

Մասնավորապես նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովին հավաստիացրել է, որ Մարտունիում գտնվող Նժդեհի արձանը հանվելու է: Նա նաև համաձայնվել է Ադրբեջանին հանձնել Հայաստանի տարածքում գտնվող գյուղերը, որոնք ժամանակին բնակեցված են եղել ադրբեջանցիներով:

Տեղեկությունը տարածողը հղում է անում Փաշինյանի ու Լավրովի հանդիպմանը մասնակցած աղբյուրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում