Փաշինյանը զանգել է Պուտինին
Նմանատիպ
Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան տեղի է ունցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Քննարկվել է Լեռնայի Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Պուտինը շեշտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների խիստ պահպանում, հատկապես հրադադարի ռեժիմի պահպանման մասով:
Ռուսական կողմը հաստատել է ակտիվ միջդնորդական ջոնքեր գործադրելու պատրաստակամությունը և աջակցումը Երևանի ու Բաքվի միջև կապերի պահպանման հարցում՝ ի շահ տարածաշրջանային կայունության: Փաշինյանը իր երախտագիտություննէ հայտնել ՌԴ նախագահի՝ արտահայտվելով կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին:
Քննարկվել է նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցը: Ձեռք է բերվել պայմանավորվածությունը տարբեր մակարդակներում կապեր պահպանման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում