ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Նմանատիպ
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները շարունակում են կողմերի սահմանազատման գծում իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման, վերահսկողության, Լաչինի միջանցքով պարենի և տարբեր բեռների փոխադրման խնդիրները:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչպես նաև ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ, ինչպես նաև խախտումների կանխման վարժանքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում