AM | RU
USD
EUR
RUB

Քանի՞ մարդ Հայաստանում երեկ ուշադրություն դարձրեց այս տեղեկատվությանը․ Հովհաննիսյան

 

Երեկ Ֆիզուլիի տարածքում հայտնաբերվել է 4 հայ զինվորի աճյուն, որոնողական աշխատանքները անդադար շարունակվում են։ Մեր զոհերի ցուցակը համալրվեց ևս չորսով։

Պատերազմի ավարտից 6-7 ամիս անց մենք դեռ գտնում ենք մեր տղաների աճյունները։

Հարց. քանի՞ մարդ Հայաստանում երեկ ուշադրություն դարձրեց այս տեղեկատվությանը։ Վերնախավերը զբաղված են այլ ցուցակներով, լայն հասարակությունը`անհասկանալի է, թե ինչով։

Կան զուգահեռ ցուցակներ՝ ում տղան, ում եղբայրը որ ամսին գտնվեց՝ դեկտեմբե՞ր, փետրվա՞ր, մայի՞ս… և կա այլ ցուցակ, թե՝ պատգամավորության ցուցակի որ տեղում ով հաջողացրեց հանգրվանել։

Իր տղերքի, իր զոհերի, իր քաղաքների, իր սրբավայրերի հանդեպ այդքան անտարբեր հասարակությունները չեն կարող հաջողություն ունենալ։ Բացառված է։ Պատերազմից հետո մի ձմեռում ի գարուն անցավ, ու մեր տղերքի մարմինները դեռևս սարերում ու ձորերում են։ Բայց Երևանում քեֆեր ու աղմկոտ հարսանիքներ են, ընտրացուցակներում՝ շանտաժով կամ աղերսանքով տեղի կռիվ, ձայնի տասովշիկով ընտրություն։

Մենք մեր իրականությամբ սոցիոլոգիայի լրիվ նոր ճյուղ ենք ձևավորում՝ «հայկական սոցիոլոգիա»։ Առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալու եմ այս խնդրին, թեև դա բավական ծանր և հուսահատեցնող գործ է։ Բայց առանց ցավոտ հարցերի ու պատասխանների՝ ոչ մի առողջացում չի կարող լինել։

Ձայնի տասովշիկով ընտրության գնացող վերնախավերը և նրանց կլիենտ ընտրողները դժվար են պատկերացնում, որ ձևավորվել են նոր ընտրազանգվածներ, օրինակ՝ 18-20 տարեկանում պատերազմ տեսածները, նրանց ընտանիքները, տասնյակ հազարավոր վիրավորները։ Նրանք կան, ուղղակի մենք նրանց չենք տեսնում քեֆերում, հարթակներում, նախընտրական շտաբերում կամ ցուցակի տեղերի համար պայքարում։ Նրանք ունեն իրենց սեփական՝ այս ամենից տարբերվող ցուցակները։ Եվ, վերջապես, կա Եռաբլուրը. «Նոր Հայաստանի» խորհրդանիշը։ Մենք կարող ենք չուզենալ հիշել, նկատել, տեսնել, որովհետև դա մեր «բնականոն կյանքին» վնասում է, բայց դրանից բան չի փոխվելու։

Այս հարցերը ես անպայման տալուեմ, որքան էլ դրանք շատերին դուր չգան, և ես կարևոր եմ համարում նշել մի քանի անուն, ովքեր որպես կայացած անհատներ հանրային կյանքում իրենց ձևակերպումներով հանդես են գալիս որպես քաղաքացի ու ձևավորում են զուգահեռ արժեքներ, որոնք տարբերվում են ընդհանուրից՝ Արփինե Հովհաննիսյան, Գառնիկ Գևորգյան, Արմեն Աշոտյան, Էդիկ Բաղդասարյան, Ավետիք Իշխանյան։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan