Ավերված եկեղեցին և ինքնապահպանման բնազդը

Ավերված եկեղեցին և ինքնապահպանման բնազդը

ԱՎԵՐՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԶԴԸ

Ձախում պատկերված է 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցին: Այն գտնվում է Վերին Ոսկեպար գյուղատեղիում: Առ այսօր կանգուն է, քանի որ եղել է Սովետական Հայաստանի կազմում:

May be an image of monument, outdoors and text

Աջում պատկերվածը Գոմաձորի 13-րդ դարով թվագրվող եկեղեցին է: Գտնվում է Ս. Աստվածածնից 1-2 կմ հեռավորության վրա: Այն կատարյալ ավերակ է դարձել, քանի որ հայտնվել է Սովետական Ադրբեջանի կազմում:

Սա լավագույնս ցույց է տալիս, թե խորհրդային վարչարարության արդյունքում կողք կողքի գտնվող հայկական պատմամշակութային կառույցները որքան տարբեր ճակատագրերի են արժանացել:

Այսօր Հայկական նախագիծ-ի շրջանակներում Տավուշում էի: Զրուցել եմ այն մարդկանց հետ, որոնց տները Նիկոլը «փոխշահավետ հիմունքներով» պատրաստվում է հանձնել Ադրբեջանին: Մեծամասնությունը գտնվում է յութուբյան ֆեյք ալիքների ազդեցության տակ, հիմնականում կրկնում են «30 տարի առաջ են ծախել», «Նիկոլի գլխին սարքում են», «Տենց բան չկա, սուտ ա» և այլ հիմար թեզեր:

Նորմալ պայմաններում սեփական տունը կորցնող մարդը պիտի աջուձախ բարձրաձայներ իր իրավունքների մասին, կառչեր բոլոր հնարավոր փրփուրներից, որպեսզի պահպաներ իր տունը, այգիները, ծնողների գերեզմանները: Բայց մեծամասնությունը կորցրել է ինքնապահպանման բնազդը և չի հասկանում, որ իրենք արժանանալու են աջ նկարում պատկերված Գոմաձորի եկեղեցու ճակատագրին:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում