ՌԴ-ում աշխատելու համար օտարերկրացիներին ներկայացվող պահանջները

ՌԴ-ում աշխատելու համար օտարերկրացիներին ներկայացվող պահանջները

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել օտարերկրյա աշխատողների համար ռուսաց լեզվի, պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների իմացության նվազագույն մակարդակի պահանջներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալին։ Այս մասին գրում է Tert.am-ը:

Պահանջների համաձայն՝ ներգաղթյալները պետք է կարողանան ազատ խոսել սոցիալ-կենցաղային և մասնագիտական թեմաներով․ սա հատկապես վերաբերվում է աշխատանքի ընդունվելուն, բժշկի դիմելուն և ոստիկանությանն առնչվելուն։ Նրանք նաև պետք է կարողանան անհրաժեշտ փաստաթղթեր լրացնել:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի պատմության քննությանը, օտարերկրացիները պետք է իմանան պատմության կարևոր իրադարձությունները, ՌԴ մեծ քաղաքների անվանումները, պետական տոները, ինչպես նաև պետք է ծանոթ լինեն իրենց հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտավորություններին։

Այս պահանջները, որոշ բացառություններով, տարածվում են նաև նրանց վրա, ովքեր նախատեսում են ժամանակավորապես ապրել Ռուսաստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում