«Կինո Մոսկվա»-ի մոտ սպանության գործով նոր մանրամասներ

«Կինո Մոսկվա»-ի մոտ սպանության գործով նոր մանրամասներ

ՀՀ ոստիկանության ծառայողները ձեռք են բերել կարևոր փաստեր երեկ՝ հունիսի 2-ին, Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, նա եղել է բժշկական դիմակով, գլխարկով, սակայն հեռանալիս մի պահ բացել է դեմքը, ինչը ֆիքսվել է նշված վայրում տեղադրված տեսախցիկի կողմից։

Պարզվել է նաև, որ սպանությունը կատարվել է «Մակարով» տեսակի ատրճանակից։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն կարծես թե հերքվել են տեղեկությունները, թե այս սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում